ԱՀԿ֊ն հերքում է այն պնդումները, որ երեխաները կորոնավիրուս չեն փոխանցում․ Ռիա Նովոստի
INTERNATIONAL NEWSԵրեխաները հակված են վարակվելու կորոնավիրուսով, սակայն առայժմ հայտնի չէ, թե դա որքանով վարակիչ կարող է լինել ուրիշների համար։ Այս մասին առցանց ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՀԿ պատվաստանյութերի հարցերով եվրոպական տեխնիկական խորհրդատվական խմբի նախագահ Ադամ Ֆիննը: «Այս պահի դրությամբ մենք միայն այն գիտենք, որ, չնչին բացառություններով, երեխաների մոտ վիրուսի դրսևորումը ավելի թեթև ընթացք կարող է ունենալ։ Բայց ես պետք է ասեմ, որ դրանք շատ նախնական և ոչ հիմնավոր եզրակացություններ են, ուստի մեզ պետք են ավելի շատ ապացույցներ», - ավելացրեց Ֆիննը: Փորձագետը շեշտեց, որ եթե երեխան վարակված են կորոնավիրուսով, ցանկացած արմատական հայտարարություն այն մասին, որ նա չի կարող այն փոխանցել մեծահասակներին, սխալ է:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



