ԱՀԿ-ն նախազգուշացրել է սահմանափակումների արագ մեղմացման ռիսկերի մասին․ Ռիա Նովոստի
INTERNATIONAL NEWSԿորոնավիրուսի դեմ պայքարի համար կիրառված սահմանափակումների շատ արագ թեթևացումը կարող է հարուցել համաճարակի վերադարձ։ Երկրները պետք է մեծ ուշադրությամբ գնահատեն ռիսկերը: «ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս, որ երկրները, հաշվի առնելով ֆիզիկական հեռավորության միջոցառումների մեղմացման ասպեկտները, գնահատեն ռիսկերը և առավելությունները՝ հիմնվելով երկրում իրական վտանգի գնահատման վրա, քանի որ շատ վաղ կամ շատ արագ քայլերը կարող են բերել համաճարակի վերադարձին»,֊ ասել է ԱՀԿ ներկայացուցիչ մելիտա Վույնովիչը:
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց համաճարակ նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի բռնկման հետ կապված: Ըստ ԱՀԿ վերջին տվյալների՝ աշխարհում գրանցվել է վարակի ավելի քան 3 միլիոն դեպք, մահացել է գրեթե 208 հազար մարդ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



