Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Կանխել կառավարվող քաոսը․ Ավետիք Չալաբյան

BLOG

Անցյալ դարի 80-ական թվականներին ԱՄՆ-ում մի շարք քաղաքագետ մտածողների կողմից մշակվեց «Կառավարվող քաոսի» տեսությունը. Համաձայն այս տեսության, զարգացող երկրներում բնակչությանը պարբերաբար տարբեր ուղղորդված բացասական ազդակներ ու կեղծ խոստումներ տալու միջոցով, աստիճանաբար այն կարելի է վերածել կառավարելի ամբոխի, որի գործողությունները քաոտիկ բնույթ են ստանում, եւ ի վերջո հանգեցնում սեփական պետության եւ նրա հիմնական ինստիտուտների փլուզման։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս շաբաթ Հայաստանում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք թվացյալ իրար հետ կապ չունենալով, սկսում են բացահայտել այն ցավալի իրողությունը, որ մեր երկիրը աստիճանաբար հայտնվում է այդպիսի «Կառավարվող քաոս»-ի մեջ։

Ա) Շաբաթը սկսում է գազի եւ էլեկտրաէներգիայի մասսայական անջատումներով եւ տուժած բնակչության կողմից բողոքի գործողություններով,

Բ) Ազգային ժողովում նույն այդ բնակչության սոցիալական աջակցության քննարկումը վերածվում է ԱԺ փոխնախագահի եւ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի միջեւ փողոցային էժանագին խոսքակռվի, որը չի դադարում ԱԺ նախագահի բազմաթիվ նկատողություններից հետո։ Հաջորդ օրը, ԱԺ նույն փոխնախագահը, փողոցում ներքաշվում է մեկ այլ քաղաքական հակառակորդի հետ կռվի մեջ ու դիմում է ակնհայտ բռնության, չնայած սեփական կարգավիճակին ու հարցը իրավական դաշտում լուծելու հնարավորությանը,

Գ) Գավառում երկու խմբավորումների միջեւ քրեական առճակատումը վերածվում է տեղային նշանակության մարտերի, զենքի կիրառմամբ, զոհերով, ծանր վիրավորներերով, եւ ավերածություններով, ու ոստիկանության ցավալի անկարողությամբ՝ կասեցնելու բռնության ծավալումը,

Դ) Նախկին ԱԱԾ տնօրենը մեղադրում է վարչապետին ոչ կոմպետենտության մեջ, որին ի պատասխան վարչապետի մտերիմներից մեկը նրան մեղադրում է այլ երկրի հատուկ ծառայությունների գործակալ լինելու մեջ՝ այս աբսուրդ խոսքակռիվը, անկախ անձանցից, շարունակում է վարկաբեկել պետական ինստիտուտները

Ե) տառացիորեն մեկ օրից սկսում են լուրեր պտտվել փոխվարչապետի հրաժարականի մասին, ընդ որում արդեն նախորդ իշխանության հետ կապ չունեցող անձի, ու հենց իշխանության ներսից,

Զ) եթե դա բավարար չէր, մեկ օրվա մեջ վարակվածների թիվը անսպասելի կերպով ցատկ է ապրում, այն պայմաններում, երբ շատ մարդիկ սկսել են արհամարել արտակարգ դրության սահմանափակումները, եւ վարվել այնպես, կարծես իրենց վիրուսն այլեւս չի սպառնում, իսկ իշխանությունն էլ դադարել է վերահսկել իրավիճակը, թեեւ իներցիայով ձեւ է անում, թե երկրում արտակարգ դրություն է,

Է) պատկերը ամբողջացնելու է գալիս հակառակորդի ականանետային կրակը առաջնագծում, եւ «միջազգային հանրությունից պատերազմի իրավունք ստանալու» մասին անթաքույց հոխորտանքը։

Եթե որեւէ մեկին թվում է, որ մի շաբաթվա ընթացքում այսքան պատահականություններ կարող են լինել, պետք է ցավոք հիասթափեցնեմ՝ պատահականությունների համար սա չափից դուրս շատ է։ Համավարակը միայն սրել է առկա հակասությունները, բայց իրադարձությունների մեծ մասը արդյունք են այն խորքային ճեղքվածքի, որը մենք ունենք մեր հասարակության մեջ, եւ որն օրստօրե լայնանալով, դառնում է մի անտակ անդունդ, որը կարող է կլանել մեզ բոլորիս։ Քաղաքական օրակարգը, որով երկու տարի առաջ եկել է այսօրվա իշխանությունը, որքան էլ ականջահաճո է եղել բնակչության զգալի մասի համար, աստիճանաբար դառնում է հակասական եւ վտանգավոր, եւ տանում է երկրիրը կառավարվող քաոսի ահագնացման։

Կոռուպցիայի դեմ պայքարը բերել է կոռուպցիայի թաքնված ձեւերի առաջացման, որոնցից տխրահռչակ պարգեւավճարները միայն այսբերգի գագաթն են։ Ժողովրդի անսահմանափակ իշխանության մասին անընդհատ խոսակցությունները բերել են ամենաթողության ծավալման եւ հանցավորության աճի։ Նախորդ իշխանության մերժումը բերել է համատարած ատելության, եւ ամեն օր նորանոր «թշնամիների, դավադիրների եւ սրիկաների» բացահայտման, որոնցից շատերը նախորդ իշխանության հետ արդեն անմիջական կապ էլ չունեն։ Ուժային կառույցների դեմ տարվող քարոզչությունը բերել է դրանց կարողությունների աստիճանական կազմալուծման։ Վարչապետի անձի կույր պաշտանմունքը բերել է նրան, որ վարչապետը գործող իշխանության համակարգում դարձել է անկանխատեսելի եւ անկառավարելի գործոն, եւ աստիճանաբար հակասությունների մեջ է հայտնվում նաեւ սեփական գործընկերների հետ։ Վերջին տարվա ընթացքում գործադիր իշխանության համակարգից հսկայական քանակությամբ մարդիկ են հեռացել, մեծ մասը՝ նորանշանակ, եւ նրանք պարզապես արդեն չեն կարողանում աշխատել այդպիսի նյարդային եւ անկանխատեսելի միջավայրում։

Եթե ներքին բոլոր հակասությունները քիչ էին, արտաքին քաղաքականության մեջ խնդիրները կուտակվում են պարզապես աստղաբաշխական արագությամբ։ Արտաքին քաղաքականությունը մեր փոքր երկրի համար առավել ծանր ոլորտն է, արդյունավետ աշխատանքը այստեղ պահանջում է ոչ միայն իշխանությունների ուժերի լարում եւ կազմակերպվածություն, այլեւ հիմնական գործընկեր երկրներում տեղի հայկական ռեսուրսների առավելագույն կենտրոնացում։ Իշխանափոխությունից հետո նախկինում քիչ թե շատ գործող համակարգը համարյա կազմալուծվել է՝ գործող իշխանության հիմնական դերակատարները, որոշ բացառություններով, միջազգային ասպարեզում չունեն բավարար հեղինակություն բարդ խնդիրներ լուծելու համար, իսկ հիմնական հայկական շրջանակների հետ համագործակցությունը էապես խարխլվել է, քանի որ ամենուրեք թշնամիներ որոնող վարչապետը հասցրել է շատերին մեղադրել նախորդ իշխանությունների հետ կապերի եւ հնարավոր այլ մահացու մեղքերի մեջ։ Սա տեղի է ունենում հակառակորդի բուռն դիվանագիտական ակտիվության ֆոնին, որի արդյունքերը մենք արդեն ակնառու տեսնում ենք այսօր։

Ցավոք, այս ամենը ոչ միայն անխուսափելի էր, այլեւ դեռ շարունակվելու եւ խորանալու միտում ունի։ Շարունակվելու այնքան, որքան մեր հասարակության գերակշիռ մասը շարունակի հավատալ, որ մեկ առանձին վերցված անձ կարող է «փրկիչ» դառնալ, եւ կախարդական փայտիկի հարվածով լուծել տասնամյակներով եւ նույնիսկ դարերով կուտակված խնդիրները։ Հավատա այնքան, որ մերժի բոլոր հնարավոր խելամիտ այլընտրանքները, բոլոր տեսակի հեղինակությունները, ազգի ներուժը համախմբելու փոխարեն կուրորեն գնա նրա տրոհման, արտաքին արհավիրքի (որին ականատես ենք եղել տառացիորեն չորս տարի առաջ) ահագնացման ֆոնին, շարունակի ներքին պառակտումը եւ վհուկների որսը։ Իրականում, այս ամենը «Կառավարվող քաոսի» գրականության մեջ մանրամասն նկարագրած տարրեր են, որոնք մեզ վարպետորեն պարտադրվել են «ժողովրդավարության եւ արդարության» քողի տակ, բայց որոնք արդեն ակնհայտ քանդում են մեր պետության բուն հիմքերը։

Ես արդեն մեկ տարուց ավել է խոսում եմ սրա մասին, սակայն ամբողջ այս ընթացքում մենք անկասելիորեն մոտենում ենք այն սահմանին, որից այն կողմ արդեն անշրջելի կորուստներ են։ Մեզ տառացիորեն մի քանի ամիս է մնացել՝ կանխելու այս ահագնացող քաոսը, ազգի տարբեր հատվածների միջեւ երկխոսություն սկսելու, եւ միասին լուծումներ գտնելու, որոնք ի վերջո թույլ կտան հաղթահարել անցյալի անարդարությանը եւ վերականգնելու հասարակական առողջ համակեցության հիմքերը, առանց սակայն վտանգելու մեր ու մեր երեխաների ապագան»:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan