Yerevan, 08.November.2026,
00
:
00
BREAKING

Լիցենզավորման նոր պահանջ, պետական տուրքի նոր դրույքաչափ. որքան՞ով կկարգավորվի տաքսի ծառայության ոլորտը

ECONOMICS

Past.am

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծ է ներկայացրել: Փաթեթը տաքսի ծառայություններին է վերաբերում, մի քանի փոփոխություններով նախատեսում են կարգավորել դաշտը: Առաջին կետը վերաբերում է լիցենզիայի համար տրվող պետական տուրքին: Նախագծում նշված է, որ ներկայումս հանրապետությունում տաքսի ծառայություններ են մատուցում 190 կազմակերպություններ, որոնցից 46-ը 1-4 ավտոմոբիլով վճարում են լիցենզիայի համար տարեկան 100000 դրամ պետական տուրք, 67-ը` 5 և ավելի ավտոմոբիլներով, վճարում են լիցենզիայի համար տարեկան 200000 դրամ պետական տուրք: Իսկ ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար տաքսի-ավտոմոբիլով ուղևորափոխադրումների համար լիցենզիայի պետական տուրքը հանվել է: Նշված է, որ այսպիսով անհավասար պայմաններ են ստեղծվում նույն գործունեությունն իրականացնողների համար պետության կողմից մատուցվող նույն ծառայության՝ լիցենզիայի տրամադրման պետական տուրքի մասով: Առաջարկվում է լիցենզիայի պետական տուրքը կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար սահմանել տարեկան 100000 դրամ:

Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը վերոնշյալ հնարավոր փոփոխությունը մի քանի տեսանկյունից է դիտարկում:

«Անհատ ձեռնարկատերը լուծում է իր ընտանիքի օրվա հացի խնդիրը, և նա գտնվում է միկրոձեռնարկատերերի ցուցակում: Մյուս կողմից՝ նրանք, ովքեր աշխատում են մի կազմակերպությունում, ուր կա մինչև 4- 5 շահագործվող մեքենա, մեծ հաշվով, չեն տարբերվում առաջին խմբում գտնվողների կարգավիճակից: Տարբերությունն այն է, 4-5 մեքենայով և՛ իրենց ընտանիքն են պահում, և՛ ծառայության սեփականատերերի՝ այս դեպքում՝ իրենց գործատուի: Մյուս խմբում էլ 5 և ավելի ավտոմեքենաներ ունեցող կազմակերպություններ են: Այս ամենի հետ մեկտեղ չմոռնանք, որ ունենք էլեկտրոնային համակարգով աշխատող տաքսիներ, որոնք ընդհանրապես հարկ չեն մուծում: Սա իսկապես  անհավասար պայմանների մասին է վկայում, և մեծ հաշվով, վերոնշյալ համահարթեցումը ճիշտ է:Բոլոր  իմաստներով այն ավելի ճիշտ է, քան  ներկայիս անհատական մոտեցումը: Անհատական մոտեցման դեպքում գուցեև ինչ-որ մի խնդիր ենք լուծում, բայց զուգահեռ մի մեծ խնդիր ենք բաց թողնում»,-Past.am-ի հետ զրույցում ասաց Հ. Եղիազարյանը՝ շեշտելով, որ խոսքը հավասար պայմանների ու կարգավորված դաշտ ունենալու խնդրի մասին է:

Փոփոխությունների մյուս կետը ֆիզիկական անձանց լիցենզավորման պահանջ է սահմանվում թմրաբանական բժշկական հաստատություններում հաշվառված անձանց ցանկում չլինելու հանգամանքը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված առողջական վիճակի պարտադիր նախնական բժշկական զննություն անցնելը:

Հրանտ Եղիազարյանը շեշտեց, որ այս խնդրի մասին շատ է խոսվել. «Ցանկացած մարդ, որն ունի մեքենա, կարող է տաքսիի տարբերանշանը կպցնել մեքենայի վրա ու դառնալ փոխադրող: Սա խնդիր է: Ոչ մի հսկողություն այս պահին չկա, բայց պետք է մտածենք նաև ազգաբնակչության մասին, որն օգտվում է  այդ ծառայություններից: Ենթադրենք, մեքենայում մի մարդ է, որն անգամ ինքն իրեն տեղափոխոխելու իրավունք չունի: Այս իմաստով վերոնշյալ փոփոխությունը դրական է, բայց մի խնդիր էլ կա, մենք ունենք երկու սուբյեկտ՝ մեքենա և վարորդ. վարորդի մասը անցանք, նա, պարտադիր բժշկական ստուգում պետք է անցնի: Բայց մեքենան էլ պետք է ստուգում անցնի, և ոչ մեկ անգամ: Սմենօրյա ստուգում է անհրաժեշտ, որովհետև վարորդը կարող է կազմապկերպված մարդ լինել, իսկ առավոտյան սարքին վիճակում գտնվող մեքենան երեկոյան անսարք լինել: Այնպես որ, այս առումով ևս պետք է մտածել: Այս հանագամանքերը չի կարելի հաշվի չառնել: Պետք է մտածենք և՛ ուղևորի, և՛ վարորդի մասին»:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորների պատվերներ գրանցող և փոխանցող կազմակերպությունների գործունեությունը, որը, ըստ հիմնավորման, փաստացի դուրս է մնում վերահսողությունից, անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում ոլորտում օրինական գործունեություն իրականացնողների նկատմամբ, որոնք ունեն հարկային պարտավորություններ: Առաջարկվում է էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորների պատվերներ գրանցելու և փոխանցելու գործունեությունը սահմանել ծանուցման ենթակա գործունեություն, իսկ ոլորտում գործունեություն իրականացնողներին օրինական դաշտ բերելու նպատակով, պատվերների փոխանցումը կատարվի միայն լիցենզավորված կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին: Հրանտ Եղիազարյանը այս առաջարկը հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու անհրաժեշտության մեջ է դիտարկում:

«Կան էլեկտրոնային հարթակներ, որոնք ասում են՝ փոխադրումներ չենք կատարում, միջնորդ ենք: Եվ ցանկացած անձ, որը GPS համակարգի հնարավորություն ունի, կարող է կապվել այդ միջնորդի հետ: Այս դեպքում նրա գործունեությունը ինչով է տարբերվում այն անհատ ձեռներեցի գոծունեությունից, որը չի օգտվում այդ կհամակարգերից, և որի մեքենան պարզապես կանգնեցնում ու նստում են: Գործունեության ոչ մի տարբերություն, առաջինը ուղղակի իր հասանելությունը ավելի լայն դարձնելու համար է օգտվում այդ միջնորդի ծառայությունից, բայց ինքը, փաստորեն, հարկային դաշտից դուրս է մնում: Այսինքն, սա հենց հավասար մրցակցային դաշտի մասին է վկայում: Որքան էլ մեր սիրտը ցավի օրվա հացի խնդիր լուծող մեր քաղաքացիների համար, բայց ճշմարտությունը մնում ճշմարտություն. եթե ծառայությունը և այն իրականանացնողը վերահսկողությունից դուրս է, ամենևին չի բացառվում, որ մի օր, ամեն դեպքում, կսկսի ոչ օրինական գործողություն անել: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ վերոնշյալ փոփոխություններով դաշտը որոշ առումով կկարգավորվի»,-եզրափակեց Հ. Եղիազարյանը:

Աննա Բադալյան

 

Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a Reality