Գագիկ Ծառուկյանին են միացել նաև աշխարհահռչակ հայ մարզիկները
SOCIETY«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Մուլտիգրուպ կոնցեռնի» ղեկավար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը ոգևորել է նաև հայ մարզիկներին: Նրանք ևս միացել են «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից սոցիալական փաթեթեներ հանձնելու գործընթացին:
Գերմանիայում բնակվող մեր հայրենակից, աշխարհի չեմպիոն Կարո Մուրադի մասնակցությամբ սոցիալական փաթեթներ են հանձնվել իր հայրենի Մուսալեռ համայնքում: Հիմնադրամի ներկայացուցիչները նախապես ուսումնասիրել են և կազմել համանյքի կարիքավոր ընտանիքների ցուցակներն ու ամեն ինչ արել, որպեսզի ժամ առաջ սոցիալական փաթեթները հասցվեն անապահով ընտանիքներին:
Ի դեպ, նախաձեռնությանը մասնկացում են նաև այլ մարզիկներ, որոնք ևս մասնակցում են սոցիալապես անապահով ընտանիքներին օգնություն տրամադրելու գործընթացին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



