54-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 14 տարին չլրացած երեխայի նկատմամբ. նա կալանավորվել է
SOCIETYՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 2008թ. ծնված երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
ՀՀ ՔԿ-ի լրատվության ծառայությունից հայտնում են, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Սիսիան համայնքի 54-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարք կատարելու համար: Վերջինս կալանավորվել է:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:



