Բաթումին և Քութայիսին մայիսի 5-ից կդառնան «ազատ» քաղաքներ
INTERNATIONAL NEWSԲաթումի և Քութայիսի քաղաքների մուտքն ու ելքը կբացվի մայիսի 5-ին, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, այս փուլում Թբիլիսին և Ռուսթավին փակ կմնան: Վարչապետը չի բացառել, որ այս քաղաքները կբացվեն մինչև շաբաթվա վերջ:
«Վաղվանից Բաթումիում և Քութայիսիում կվերացվեն երթևեկության բոլոր տեսակի սահմանափակումները: Առաջիկա օրերին համապատասխան որոշումներ կկայացվեն Թբիլիսիի և Ռուսթավիի վերաբերյալ: Դա ուղղակիորեն կապված է շրջակա տարածքներում համաճարակաբանական իրավիճակի հետ: Հուսով ենք, որ հարցը դրական լուծում կստանա մինչև շաբաթվա վերջ », - ասել է Գախարիան:
Հիշեցնենք, որ Թբիլիսի, Բաթումի, Քութայիսի և Ռուսթավի քաղաքների մուտքն ու ելքն արգելվել էր ապրիլի 15-ից:
1
SEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by A...
2
Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact
3
“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Yout...
4
Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program
5
It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the...



