ԱԳ նախարարին եւ Փաշինյանին խորհուրդ կտայի նահանջի կարմիր գիծը առաջ բերել. Արմեն Դարբինյան
POLITICSԲոլոր նրանց, ով Արցախը մարզ է համարում եւ կոչ է անում անհապաղ միավորման՝ հորդորում եմ շրջահայաց եւ մի փոքր ավելի խելոք լինել. չինացիները հինգ տարբեր մոդել ունեն, որոնցից երեքը՝ ճանաչված պետություններ, թուրքերը՝ երկու, արաբները՝ էլ չհաշվեմ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը:
«Երկու պետության գոյությունը ազգային Արժեք է»,-հավելել է նա:
Ավելի ուշ Արմեն Դարբինյանը հավելել է. «Իսկ արտգործնախարարին եւ Փաշինյանին խորհուրդ կտայի նահանջի կարմիր գիծը առաջ բերել. մեր կարմիր գիծը անվտանգությունը չէ, մեր կարմիր գիծը ինքնորոշման իրավունքն է: Չսխալվեք: Հզորները կարող են գայթակղվել եւ միասնաբար անվտանգություն երաշխավորել, մերժելը դժվար կլինի»:

1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



