«Բավարիան» կգլխավորի «Ասվելի» գլխավոր մարզիչ Միտրովիչը․ Eurohoops
SPORT«Ասվել» բասկետբոլային ակումբի գլխավոր մարզիչ Զվեզդան Միտրովիչը կգլխավորի գերմանական «Բավարիան»։ Ֆրանսիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչը կլինի Ֆրեդերիկ Ֆոտուն, ով պաշտոնապես լքեց իր նախորդ «Մետրոպոլիտեն 92» ակումբը։ Նշվում է, որ չեռնոգորացի մարզիչ Միտրովիչի գործող պայմանագիրը «Ասվելի» հետ հաշվարկվել է մինչև 2021 թվականը: Այս պահին կողմերը քննարկում են դադարեցման պայմանները: Եվրալիգայի ընթացիկ մրցաշրջանում «Ասվելը» զբաղեցնում է 15-րդ տեղը, «Բավարիան»՝ 17-րդը: «Բավարիայի» նախորդ գլխավոր մարզիչը սերբ Օլիվեր Կոստիչն էր:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



