Yerevan, 16.April.2026,
00
:
00
BREAKING


Կա­վար­տի լքված հան­քա­վայ­րից հո­սող թթվա­յին դրե­նա­ժը շա­րու­նա­կում է աղ­տո­տել Ող­ջի գե­տը

SOCIETY

Օրերս համացանցում հայտնվեց տեսանյութ, որտեղ հստակ երևում է Կավարտի լքված հանքի տարածքից Ողջի գետ լցվող հեղուկ զանգվածը: 

«Փաստը» մշտապես ուշադրության կենտրոնում է պահում հանքարդյունաբերության ոլորտը, անդրադառնում խնդիրների վերաբերյալ փորձագետների և պետական գերատեսչությունների արձագանքներին: Դեռևս անցած տարի մի քանի անգամ անդրադարձել ենք Կավարտի լքված հանքավայրին, որտեղից պարբերաբար Ողջի գետ է լցվում հեղուկ զանգված, որը պարունակում է բազմաթիվ ծանր ու վտանգավոր մետաղներ և նյութեր:

2019 թվականի ամռանը բնապահպանները և քաղաքի բնակիչներն ահազանգում էին, որ Կապանի միջով հոսող գետը ստացել է վառ դեղնադարչնագույն երանգ, քաղաքի փողոցներով հոսում են նույն գույնի առվակներ:

 Դեռ այն ժամանակ ահազանգ հնչեց, որ ամեն անգամ հորդառատ անձրևներից հետո լքված հանքավայրերից թթվային դրենաժը սկսում է հոսել դեպի բնակելի թաղամասեր: Նույն պատկերն էր Կապանում նաև մի քանի օր անց: Կապան-Քաջարան ճանապարհի ձախ կողմում գտնվող Ջրախորի ՀԷԿ-ի թունելը վթարի հետևանքով լցվել էր պոչանքով, իսկ հետո ՀԷԿ-ը մաքրել էր թունելը՝ հավանաբար ճնշման տակ ջուր բաց թողնելով, ինչի հետևանքով թունել լցված պոչանքը թափվել էր Ողջի գետը:

Կավարտի հանքը Կապանում չի շահագործվել բացառապես վերջին տարիներին: Մինչև 1950-ական թվականներն այն շահագործվել է որպես փակ, իսկ մինչև 1985 թվականը՝ բաց հանք: Հանքի շահագործումը վերսկսվել է 1999 թվականին։ Հիմա այն ամբողջովին լքված է: 

Ի դեպ, առաջին տարին չէ, որ Կավարտի հանքավայրի դեպքում նման պատկեր ունենք, ուղղակի հորդառատ անձրևները ցույց են տալիս հարցի լրջությունը: Անձրևաջրերը լվանում են հանքերի և դրանց բազմաթիվ թափոնակույտերի թթվային ապարները, ամբողջ զանգվածը սկսում է հոսել քաղաքի փողոցներով՝ ի վերջո աղտոտելով Ողջի գետը։ 

Հանքարդյունահանող ընկերությունը պարտավոր էր բաց հանքի շահագործման դադարեցումից հետո ռեկուլտիվացիա անել, որպեսզի չլինի այն պատկերը, որ այժմ է: Ի դեպ, նման իրավիճակ է բոլոր լքված հանքավայրերի դեպքում, որտեղ ռեկուլտիվացիոն աշխատանքներ չեն կատարվել:

Շրջակա միջավայրի արդեն նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը, ամփոփելով իր պաշտոնավարման ընթացքում նախարարության կատարած աշխատանքը, անդրադարձել է նաև հանքարդունաբերության ոլորտին՝ նշելով, որ առաջին անգամ ստեղծվել է հանքարդյունաբերության հետևանքով գոյացած 49 լքված/տիրազուրկ պոչամբարների և թափոնակույտերի բազան, հրամանով հաստատվել են առաջին 10 հրատապ ռեկուլտիվացիայի ենթակա տարածքները (Նազիկի, Դաստակերտի, Ողջիի, Փխրուտի, Դարազամիի և Սոթքի փակված պոչամբարների և ընդերքօգտագործման թափոնների Տանձուտ, Մադան, Ախթալա և Բողաքար լքված տեղամասերի), անհրաժեշտ բոլոր հաշվարկները ներկայացվել են 2021 թվականի պետական բյուջեի հայտով և միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտով ներառելու համար:

Բնապահպան Դավիթ Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ հերթական անգամ գործ ունենք թթվային դրենաժի հետ, որը հոսում է Կավարտի լքված հանքից: «Կավարտի գետակը թափվում է Ողջի գետը, որն իր հետ բերում է շատ մեծ չափով թթվային դրենաժ: Ուժեղ անձրևների դեպքում այդ գործընթացն ավելի արագ է երևում և խառնվում է Ողջի գետին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը: 

Հետաքրքրվում ենք՝ ի՞նչ տեսակի աշխատանքներ են կատարվել լքված հանքավայրում բնապահպանների ու քաղաքացիների բազմաթիվ ահազանգերից հետո: 

«Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարի Կապանում մամուլի ասուլիսով հանդես եկավ, հարց ուղղեցին նաև Կապանի հանքավայրի հետ կապված: Նա նշեց, որ 2020 թվականին կարվեն նախապատրաստական աշխատանքներ հասկանալու համար, թե որքան միջոցներ և ժամանակ է պետք հանքի ռեկուլտիվացիայի համար»,-նշում է բնապահպանը: 

 

Ընդգծում է՝ նման իրավիճակի շարունակականությունն անդառնալի հետևանքներ կարող է ունենալ բնության համար: «Այս վիճակը թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժամկետ հետևանքներ է ունենում շրջակա միջավայրի վրա: 

Թթվային դրենաժը գետն աղտոտում է ոչ միայն հորդառատ անձրևների ժամանակ, այլ նաև սովորական օրերին՝ ուղղակի ավելի փոքր քանակով: Այն վնաս է հասցնում գետերի կենսաբազմազանությանը, քամիների հետևանքով ծանր մետաղներ են տարածվում բույսերի վրա: Ամեն ինչ շղթայական հետևանքներ կարող է ունենալ: 

Կենդանիներն արածում են այդ տարածքում: Իսկ երկարաժամկետ հետևանքների մասին մշտապես բարձրաձայնել են ամենատարբեր փորձագետներ»,-եզրափակում է Դավիթ Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

 

AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool