Yerevan, 16.April.2026,
00
:
00
BREAKING


Օտար­ման գոր­ծարք­նե­րի ամե­նա­մեծ ցու­ցա­նի­շը՝ վեր­ջին տա­սը տա­րի­նե­րին.ի՞նչ է կա­տար­վում ան­շարժ գույ­քի շու­կա­յում

SOCIETY

Անշարժ գույքի շուկայում, ինչպես կանխատեսվում էր դեռ նախորդ տարի, որոշակի փոփոխություններ են նկատվում: Խոսքը դեռ այս տարվա առաջին եռամսյակային տվյալների մասին է, թեպետ համավարակով պայմանավորված՝ հնարավոր ազդեցությունների մասին շուկայի մասնագետներն ու ներկայացուցիչներն արդեն իսկ որոշակի կանխատեսումներ ունեն: 

Մինչ այդ, համադրել ենք կադաստրի և վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալներն ու նկատել, որ ինչպես նախորդ տարվա, այնպես էլ 2020թ. առաջին եռամսյակում ամենաշատ գործարքների քանակով առաջին տեղում մայրաքաղաքն է. 2020թ. առաջին եռամսյակում Երևանում 13 550 գործարք է եղել: Ամենաքիչ՝ թվով 930 գործարքները Վայոց ձորում են եղել:

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի առաջին եռամսյակում հանրապետությունում գրանցված անշարժ գույքի գործարքների քանակը 2019թ. առաջին եռամսյակի համեմատ աճել է 13,5 տոկոսով:

Դիտարկելով գործարքների առանձին տեսակները՝ նկատենք, որ 2020թ. առաջին եռամսյակում ամենաշատը օտարման, ամենաքիչը՝օրինականացման գործարք է կատարվել. 2020 թ. առաջին եռամսյակում օտարման 16 376 գործարք է եղել: 

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օտարման գործարքներն ավելացել են 2056-ով, մինչդեռ 2019թ.-ի նույն ժամանակահատվածում օտարման 14320 գործարք էր եղել: 

Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելացել են նաև վարձակալության գործարքները՝ նախորդ տարվա 2422-ի փոխարեն դառնալով 3600: Ավելացել են նաև օրինականացման, ժառանգության գործարքները: Զուգահեռ, սակայն, 209-ով նվազել են գրավադրման գործարքները:

 

 

Նկատենք, որ օտարման վերոնշյալ 16 376 գործարքներից առուվաճառքի գործարքների թիվը կազմել է 12 049, նվիրատվությանը՝ 3999, փոխանակմանը՝ 48 գործարք: Կան նաև օտարման այլ տեսակներով պայմանավորված գործարքներ, որոնց թիվը 287 է: 

Հավելենք, որ 2010 թվականից ի վեր 2020թ. առաջին եռամսյակում օտարման գործարքների ամենամեծ թիվն է գրանցվել:

 Այս գործարքների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է մայրաքաղաքում՝ կազմելով 31,5 տոկոս, ամենաքիչը՝ Վայոց ձորում: Ընդհանուր առմամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օտարման գործարքներն ավելացել են 14,4 տոկոսով:

 

Եթե ուսումնասիրում ենք ընդհանուր գործարքների տոկոսային բաշխվածությունը՝ ըստ գույքի տեսակների, նկատում ենք, որ ամենաշատ գործարքները կապված են հողերի հետ: Հողերի գործարքների տոկոսային բաշխվածությունը կազմել է 37 տոկոս, բնակարաններինը՝ 27,5 տոկոս: 

Բնակելի տների գործարքները կազմել են 22,3, ավտոտնակներինը՝ 2,9, հասարակական նշանակության շինություններինը՝ 8,1 տոկոս, իսկ գործարքների ամենացածր ցուցանիշը բաժին է ընկել արտադրական նշանակության շինություններին:

Այդուհանդերձ, վերոնշյալ գրեթե բոլոր տեսակներով պայմանավորված գործարքները 2019թ. առաջին եռամսյակի համեմատ ավելացել են: Բացառություն են միայն ավտոտնակների գործարքները: 

Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավտոտնակների գործարքները նվազել են 6,1 տոկոսով: 2019թ. նշված ժամանակահատվածի համեմատ 3,2 տոկոսով ավելացել են բնակարանների գործարքները, առանձնատներինը՝ 17, 8 տոկոսով, արտադրական նշանակության շինություններինը՝ 21,5, հասարակական նշանակության շինություններինը՝ 17,5-ով:

Ընդհանուր առմամբ, 2020թ. առաջին եռամսյակում Հայաստանում գրանցվել է անշարժ գույքի առուվաճառքի 12 049 գործարք: Նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշն ավելացել է 17,7 տոկոսով: Ինչպես օտարման, առուվաճառքի դեպքում ևս ամենաբարձր ցուցանիշը բաժին է ընկել հողերի գործարքներին, ամենացածրն այս դեպքում կրկին արտադրական նշանակության շինություններինն է:

Անդրադառնանք անշարժ գույքի գործարքներին՝ դրանք գնելու և վաճառելու տեսանկյունից: 2020 թվականի առաջին եռամսյակում իրավաբանական անձանց կողմից գնված բնակարանների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 24,4 տոկոսով: 

Ի տարբերություն գնվածների, վաճառվածների թիվն ավելացել է: Բնակարանների վաճառքով պայմանավորված գործարքներն ավելացել են 44, 3 տոկոսով: 

Առանձնատների գնման գործարքներն ավելացել են 2 անգամ, բայց վաճառքը նվազել է 35, 6 տոկոսով, հող վաճառելու գործարքներն էլ ավելացել են 2,1 տոկոսով: Իսկ ավտոտնակների միայն վաճառքը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ նվազել է 50,5 տոկոսով: 

Անշարժ գույքի շուկայում առկա են նաև գնային փոփոխություններ: 2020 թվականի առաջին եռամսյակում մայրաքաղաքում բազմաբնակարանային շենքերի բնակարանների շուկայական միջին գները 2019թ. առաջին եռամսյակի համեմատ աճել են 12,1 տոկոսով: Վերլուծությունը 1 քառակուսի մետր մակերեսի հաշվարկով է արվել: Մարզերի քաղաքներում բազմաբնակարան շենքերի բնակարանների գները ևս բարձրացել են՝ 2019 առաջին եռամսյակի համեմատ աճելով 6,6 տոկոսով:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool