Այս «շայկան» պետք է հեռանա. Շարմազանովը՝ Ազգային ժողովում տեղի ունեցածի մասին
POLITICSՆիկոլ Փաշինյանն այս երկու տարվա մեջ քանդել է ամեն ինչ ու նրա «սամասուդի» քաղաքականույան արդյունքը մենք այսօր տեսանք նաև Ազգային ժողովում: Դա ազգային խայտառակություն էր: Սա այն ամեն ինչի պտուղն է, որը ցանել է Նիկոլ Փաշինյանը, սա ատելության, թույնի և «սամասուդի» պտուղն է, որը նա ցանել է: Այսօրվա խուժանության, խուլիգանության, ընդդիմադիրների վրա հարձակման պատասխանատվությունը կրում է վարչապետի պաշտոնը զբաղեցնողը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Էդուարդ Շարմազանովը։
Հարցին, թե ինչպիսի պատասխանատվություն պետք է լինի, Շարմազանովն ասաց, որ նրանց «շայկան» պետք է հեռանա. «Իսկ սա անթույլատրելի էր ու հարիր չէ որևէ երկրի Ազգային ժողովում: Կարող է մանդատներ վայր դրվեն, սակայն այս ամեն ինչի պատասխանատուն ինքն է: Ինչ ցանում ես, դա էլ հնձում ես»:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



