Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին
POLITICSՀայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի, Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ:
Նախագահի խոսքով՝ այսօրվա մարտահրավերների պայմաններում մայիսյան եռատոնը պարտավորեցնում է ավելի ակտիվորեն ու նվիրումով մասնակցել Հայաստանն ու Արցախը հզորացնելու և զարգացնելու գործին:
Հայաստանի նախագահը հաջողություններ է մաղթել Արցախի ընտրված նախագահին և վստահություն հայտնել, որ նա իր ողջ ուժն ու եռանդը կշարունակի ծառայեցնել Արցախի անվտանգության ու զարգացման ապահովմանը:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



