Yerevan, 02.August.2026,
00
:
00
BREAKING


«Մայր Հայաստանի» անմոռաց լեգենդը․ բնորդուհին հիշում ու պատմում է վերապրածը

INTERVIEW

Պատերազմ, հաղթանակ, անկախություն, թավշյա հեղափոխություն, Նոր Հայաստան. այս պատմական բոլոր ժամանակաշրջաններն ապրած ու վերապրած հայ ազգի չմոռացված լեգենդը, մեր հերոսության խորհրդանիշ տիկին Գենյան, ով 78 տարին է բոլորել, այսօր էլ ապրում է մեր կողքին՝ բոլորին հույս ու լավատեսություն հաղորդելով։

 

Բոլորիս հայտնի «Մայր Հայաստան» հուշարձանը, որ կառուցվել է որպես Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի խորհրդանիշ, տեղադրվել է 1950 թ., ի սկզբանե Իոսիֆ Ստալինի պատկերով, քանդակագործ Սերգեյ Մերկուրովի եւ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի հեղինակությամբ։ Հետագայում՝ 1962 թ., Ստալինի արձանն ապամոնտաժելուց հետո նույն պատվանդանին 1967 թ. կանգնեցվել է քանդակագործ Արա Հարությունյանի «Մայր Հայաստանը» խորհրդանշող հուշարձանը, որը մարմնավորում է անկոտրում ռազմական ոգու, հայրենիքի պահապան հրեշտակ հայ մոր հավաքական կերպարը։ Հուշարձանի բնորդուհին հենց Գենյա Մուրադյանն է, ով «ՀՀ»—ի հետ զրույցում վերապրեց հիշողություններն ու ակնթարթները, որոնք անմոռաց լեգենդ դարձան։

Հիշում է, 17—18 տարեկան էր՝ լոլիկի հերթում կանգնած, երբ հրավեր ստացավ քանդակագործ Արա Հարությունյանից՝ դառնալու Մայր Հայաստանի բնորդուհին, որով հեղինակը պետք է կերտեր ու վեր հաներ հայ կնոջ, մոր կերպարի իմաստությունն ու խորությունը՝ ընդգծելով կնոջ վեհությունն ու ընտանիքին նվիրվածությունը։

Ի դեպ, տիկին Գենյան բնակվում է Երեւանում, Ալեք Մանուկյան փողոցի բարձրահարկ շենքերից մեկում եւ ամեն օր իր տան բաց պատշգամբից ականատես է լինում, թե ինչպես են վառվում ու հանգչում «Մայր Հայաստան» հուշարձանի լույսերը, հպարտանում է հայի մարտական ոգեղենությամբ...

«Ծնվել եմ պատերազմի տարիներին՝ 1942 թ., իսկ հիշողությանս մեջ մինչեւ հիմա դեռ վառ են մնում այդ սարսափելի ու տառապանքի տարիները, երբ համատարած սով էր, իսկ մեր միակ ուտելիքը հացն էր ու վրան քսած տոմատը, երբեմն յուղը՝ շաքարավազով համեմված։ Հաղթանակը մեզ համար դարձավ խելագարվելու նման մի բան, ի՜նչ ուրախություն ու ցնծություն ապրեցինք, երբ Սովետական Միությունը հաղթանակ տարավ։ Այն մեր դեմքին բերեց փափագած երջանկությունն ու ուրախությունը, եւ մարդիկ վերադարձան իրենց ընտանիքներ։ Թեպետ կորուստները շատ մեծ էին, բայց գոնե ժողովուրդը պահեց գոյությունը, չոչնչացավ։ Ես առանձնահատուկ սիրով եմ նայում այդ արձանին, ոչ թե նրա համար, որ ես եմ բնորդուհին, այլ որ դրա մեջ տեսնում եմ նաեւ մեր հայի հաղթանակը»,–armenpress-ի հաղորդմամբ ասում է տիկին Գենյան։

Նախնիները՝ մորական տատն ու պապը եղել են Գանձակից, որտեղից նրանք վտարվելով՝ գաղթել են Բաքու, այնտեղից էլ ստիպված են եղել ՌԴ մեկնել։ Հետո արդեն վերադարձել են Հայաստան մշտական բնակության։

«Երբ պատերազմ էր ընթանում Արցախի ազատագրման համար, դրանք ինձ համար եւս ծանր տարիներ էին։ Ինչ խոսք, աներեւակայելի ցնծությամբ ընդունեցինք Շուշիի ազատագրման մասին լուրը։ Մեծ փառք ու պատիվ էր, որ կարողացանք Արցախի, մեր հողի ազատագրման համար պայքար մղել, որ ժողովուրդը կարողացավ կռվել իր սեփական հողի վրա ապրելու համար։ Այն եղավ մեր պատմության անջնջելի էջերից մեկը, հպարտանալու բան է»,–նկատեց Գենյա Մուրադյանը։

Այսօր ծիծաղով հիշում է ու պատմում նաեւ այն մասին, թե որքան մարտական էր տրամադրված անձամբ մասնակցելու ապրիլյան քառօրյա պատերազմին։ Ասում է՝ անգամ որպես կամավոր ցանկացել է հայտագրվել եւ սահման մեկնել. «Մտածում էի, ավելի լավ է թշնամու գնդակն ինձ դիպչի, քան երիտասարդներին, գոնե խիղճս հանգիստ կլիներ, որ օգնության ձեռք եմ մեկնել։ Սակայն, բարեբախտաբար, դրա կարիքը չառաջացավ, պատերազմը շուտ ավարտվեց, թեպետ նորից անդառնալի կորուստներով։ Գուցե, հենց այդ մարտնչող, հայրենասեր տեսակիս համար էլ բնազդաբար Արա Հարությունյանն ինձ ընտրեց բնորդի դերում»։

Տիկին Գենյան եղել է նաեւ հայկական թավշյա հեղափոխության ակտիվ մասնակիցներից։ Պատմում է, որ երկրում տիրող լարվածությունն ու հաղթանակի շունչը նույնիսկ ախորժակն էին մոռացնել տվել։ Հիշում է, ինչ ուրախություն ապրելով, արյան բարձր ճնշման տակ հրապարակ է վազել ժողովրդի հետ տոնելու հեղափոխության հաղթանակը։

Նրա խոսքով, Նոր Հայաստանում շատ բան է փոխվել, ժողովուրդը զարթոնք է ապրել, վերարժեւորել ու վերաիմաստավորել կյանքը, զգացել Նոր Հայաստանում նորովի ապրելու բերկրանքը, իսկ հպարտ քաղաքացու դեմքին իրական ժպիտ է նկատել, հույսով ու լավատեսությամբ ողողված։

«Հեղափոխութունը ինձ հոգեկան հանգստություն հաղորդեց, իսկ բազմաթիվ մարդիկ վերագտան իրենց, լցվեցին հույսով ու հավատով, որ մատաղ սերունդը ավելի լավ կյանքով է ապրելու։ Իհարկե, մեր կողքին ապրող դժգոհ զանգված էլ կա, հասկանալի է, որ երկու տարվա ընթացքում հնարավոր չէ երկրում շատ բան փոխել, սակայն ինձ ավելի շատ վշտացնում են ոմանց հակապետական քարոզներն ու ելույթները։ Կարծում եմ, նրանց ինքնագիտակցութունն է պետք բարձրացնել, այդ թվում նաեւ գնահատելու կարողությունն ու լավատեսությունը։ Օրինակ, միայն այն հանգամանքը, որ սահմանը պահող հայ զինվորը սկսել է լավ սնվել, ինձ ոգեւորում է…»,–ասում է տիկին Գենյան։

Թեպետ այս տարի մայիսի 9—ին Հաղթանակի զբոսայգի չի այցելի, սակայն հերթական անգամ բաց պատշգամբից կդիտի ու կվերապրի հայի հաղթանակը։

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments