Ապրիլյան պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողով է հրավիրվել նաև Էդվարդ Նալբանդյանը
POLITICSԱպրիլյան պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովը նիստին մասնակցելու համար հրավեր է ուղարկել նաև ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին: Այս մասին լրագրողներին հայտնեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Առաջարկել եմ, եթե կա տարբերակ, մայիսի 18-25-ն ընկած ժամանակահատվածում մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին, իսկ եթե չկա նման տարբերակ, մենք պատրաստ ենք նաև Ռուսաստանում մեր դեսպանատան աջակցությունն ունենալով, աշխատել նաև տեսակապի միջոցով»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչով է Կարեն Կարապետյանը եկել Հայաստան՝ հաշվի առնելով սահմանափակումները, Քոչարյանն ասաց՝ այսօր իմացել են, որ վերջինս վաղուց է այստեղ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



