Yerevan, 16.April.2026,
00
:
00
BREAKING


«Երի­տա­սար­դա­կան պա­լա­տը պետք է վե­րա­կանգն­վի այն­պես, ինչ­պես կար»

SOCIETY

Երիտասարդական պալատը վերականգնելու համար նախորդ տարի քաղաքացիական նախաձեռնություն էր ստեղծվել, որտեղ ընդգրկվել էին տարբեր բնագավառների ներկայացուցիչներ ու արվեստագետներ: 2019թ. ամռանը ժողով էր եղել, որտեղ այս հարցով մշտական զբաղվելու որոշում էր կայացվել: 

Այս մասին «Փաստի» հետ զրույցում պատմեց ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, որը ևս ներգրավված է աշխատանքներում: Սա միայն նախապատմությունն էր: Մեր զրույցի թեման այն արդյունքն է, որին արդեն այս փուլում հասել են նախաձեռնության անդամները: Օրերս Երիտասարդական պալատի վերականգնման եռաչափ մոդելն է ներկայացվել, որի հեղինակը «A3 Architects» ճարտարապետական արվեստանոցն է:

«Անցած տարվա ամռանը տեղի ունեցած ժողովին հաջորդեցին ուսումնասիրությունները, ի վերջո, եկանք այն հայտարարի, որ Երիտասարդական պալատը պետք է վերականգնվի այնպես, ինչպես կար: Նաև նամակ ենք գրել կառավարությանն ու պետական գույքի կառավարման կոմիտեին: 

Այնտեղ ներկայացրել ենք այն իրավական հիմքերը, որոնք պետք է ուսումնասիրվեն, որովհետև պայմանագիրը, որով սեփականաշնորհված էր երիտասարդական պալատը, կատարված չէր, և կային բազմաթիվ խախտումներ:

 Այդ ամենին զուգահեռ՝ սկսեցինք կազմել գծագրեր, և այդ գծագրերի հիման վրա ստեղծեցինք վերականգնման եռաչափ մոդելը»,ասաց ճարտարապետը՝ նշելով, որ այս պահին աշխատանքները կարանտինի պատճառով սառեցված են:

«Երիտասարդական պալատի սեփականաշնորհման գործընթացում ինձ համար դեռ մինչ այսօր անհասկանալի հարցեր են մնացել: Նախ՝ այն սեփականաշնորհվեց կոպեկներով, նաև վերակառուցման ինչ-որ նոր նախագծեր ներկայացրեցին, որոնցից և ոչ մեկը չընդունվեց ու չսիրվեց ժողովրդի կողմից: 

Ի վերջո, այն պարզապես քանդեցին, և երկար տարիներ Երիտասարդական պալատի տարածքն անօրինական, առանց լիցենզիայի ծառայեց որպես բազալտի մշակման տեղ: 

Ըստ պայմանագրի, պետական ներդրումային ծրագիր պետք է լիներ, 5 մլն դոլար գումար պետք է ներդրվեր երիտասարդական պալատն արդիականացնելու նպատակով: Դրա փոխարեն, սակայն, շենքը քանդեցին ու գրեթե 8 տարի քաղաքի կենտրոնում բազալտե խիճ էին աղում»,-ասաց նա:

Հեղինակները դեռ չեն հաշվարկել, թե որքան գումար և ժամանակ է պետք Երիտասարդական պալատի վերականգնման համար:

«Մենք այդ փուլին դեռ չենք մոտեցել, որովհետև իրականում կան բազմաթիվ խնդիրներ: Այդ տարածքը օգտագործելու ժամանակ բազմաթիվ նորմատիվներ են խախտվել: Այդ բարձունքը խիճ աղալու հետևանքով մոտ 10-12 մետր իջել է: Կա խնդիր այդ բարձունքը նաև վիզուալ տեսքով վերականգնելու առումով: Բացի այդ, կան մի շարք փոխկապակցված խնդիրներ, որոնք դեռ հնարավորություն չեն տալիս վերջնական հասկանալ, թե որքա՞ն գումար է անհրաժեշտ: 

Բայց մենք կմոտենանք այդ փուլին: Երբ վերսկսենք մեր աշխատանքները, ուսումնասիրությունների արդյունքում կկարողանանք հայտարարել, թե որքան գումար և ինչ ժամկետներ են անհրաժեշտ Երիտասարդական պալատը վերականգնելու համար»,-հավելեց մեր զրուցակիցը:

 

Անահիտ Թարխանյանը նշեց, որ վերջերս Երիտասարդական պալատի վերաբերյալ իրենց հիացմունքն են հայտնել նաև օտարերկրյա մասնագետները:

«Հայկական մոդեռնիզմի թանգարանի բացման նախօրեին Շվեյցարիայից շատ մեծ խումբ ճարտարապետներ էին ժամանել Հայաստան: Երբ նրանք թանգարանում տեսան Երիտասարդական պալատի նկարները, ասացին՝ «Երիտասարդական պալատը քանդելը հավասարազոր կլիներ Էյֆել յան աշտարակը քանդելուն»:

 Ես ամբողջությամբ համամիտ եմ ճարտարապետների հետ, որովհետև Երիտասարդական պալատն այնքան համահունչ էր միջավայրին ու այնքան ճիշտ ձևով էր կառուցված, որ, ի վերջո, դարձավ Երևանի խորհրդանիշը: Այն շատ մեծ դեր ուներ, այն մի մեծ հարթակ էր, ուր միավորվում էին երիտասարդները: 

Մի կողմից՝ շատ ազգային էր՝ իր ներքին ծավալատարածական լուծումների տեսանկյունից: Մյուս կողմից՝ ժամանակակից ու արդիական, հայտնի իր պտտվող սրճարանով: Այն հայերի նաև ինժեներական մտքի նվաճումն էր: 

Երիտասարդական պալատով մենք մի քանի տարվա մեջ միջազգային ճարտարապետության մեջ դարձանք առաջատարներից մեկը: 

Հիմա դժվար է հասկանալ, թե հատկապես որոնք էին այն հիմնական պատճառները, որ այդքան սիրված դարձրին շինությունը: Դժվար է ասել, բայց այն իսկապես խորհրդանիշ դարձավ ու առաջին իսկ օրվանից սիրվեց ժողովրդի կողմից: Երիտասարդական պալատի այդ կարևորությունը մենք այսօր էլ ենք զգում»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of Development