Yerevan, 16.April.2026,
00
:
00
BREAKING


«Հայավտոկայարանը» հանել պետգույքի մասնավորեցման ցանկից. նախագիծ

SOCIETY

Պետական գույքի կառավարման կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Պետգույքի մասնավորեցման 20172020 թվականների ծրագրի մասին» օրենքում, մասնավորապես առաջարկվում է մասնավորեցման օբյեկտների ցանկից հանել «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն:

Կոմիտեն նախագծի հիմնավորման մեջ նշել է, որ դրա ընդունումը բխում է կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի թիվ 439-Ա որոշման 4-րդ կետով տրված հանձնարարականի կատարման անհրաժեշտությունից:

«Փաստն» ավելի վաղ անդրադարձել էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած նախագծին, որի նպատակն է բարձրացնել հանրապետությունում ներպետական կանոնավոր ուղևորափոխադրումների որակը: 

Այդ առումով անհրաժեշտություն էր առաջացել վերանայելու մրցույթների մասնակցության պայմանները, գնահատման չափորոշիչները և երթուղիների սպասարկման տրամադրվող ժամկետները: Բացի դա, նախարարությունը ներկայումս հանրապետության տարածքում ներդնում է միասնական երթուղային ցանց, որի արդյունքում բոլոր համայնքները կապահովվեն որակյալ, արդյունավետ և հասանելի տրանսպորտային սպասարկմամբ, կներդրվի միասնական տոմսավորման համակարգ և ինտերակտիվ քարտեզ: 

Նշվում է, որ կանոնավոր ուղևորափոխադրումների կարևոր բաղկացուցիչ մաս է կազմում ավտոկայարանային ծառայությունների մատուցումը, որը Հայաստանում իրականացնում է «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն: 

Ընկերությունն իր գործառույթներն իրականացնում է իր կազմում գործող չորս ավտոկայարանների՝ Երևանի «Կենտրոնական» և «Հյուսիսային», Գյումրիի և Վանաձորի ավտոկայարանների, ինչպես նաև մյուս քաղաքներում տեղակայված 24 ավտոկայանների և 17 երթակարգավարական կետերի միջոցով:

Ուղևորափոխադրումների սպասարկման պատշաճ որակ ապահովելու տեսանկյունից անհրաժեշտություն է առաջանում բարձրացնել նաև ավտոկայարանային ծառայությունների որակը, հանրապետության տարածքում գործող բոլոր ավտոկայարաններում և ավտոկայաններում ապահովելով կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1604-Ն որոշմամբ հաստատված ավտոկայարանային գործունեության կազմակերպման կարգով սահմանված պահանջները:

Ավտոկայարանային համակարգի արդիականացումը պետք է իրականացվի ներդրումային ծրագրերի միջոցով, այդ թվում նաև կառավարության օժանդակությամբ: Հետևաբար անհրաժեշտ է պահպանել ընկերության ամբողջականությունը (ներառյալ գույքային) և պետական կարգավիճակով գործունեությունը` բաժնետոմսերի 100 տոկոս պետական սեփականությունը: 

Ներդրումային ծրագրերը հնարավորություն կտան համակարգային մոտեցում ցուցաբերել երկրի բոլոր քաղաքներում տեղակայված ավտոկայարանների և ավտոկայանների վերանորոգման, վերակառուցման, անհրաժեշտության դեպքում նաև ավտոկայանների օպտիմալացման և նոր ավտոկայանների կառուցման գործընթացում:

Բացի դա, հաշվի առնելով այն, որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 10-րդ հոդվածի համաձայն միջպետական, միջմարզային և ներմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցերը կազմակերպում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ուստի որոշման 1-ին կետով սահմանվել է, որ «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: 

Պետգույքի կառավարման կոմիտեն ընդգծում է, որ ներդրումային ծրագրերի ներգրավմամբ, այդ թվում նաև կառավարության օժանդակությամբ կիրականացվեն ավտոկայարանային համակարգի բարեփոխումներ, արդյունքում կբարձրանա մատուցվող ավտոկայարանային ծառայությունների որակը, և միջպետական ու ներհանրապետական ուղևորափոխադրումների կազմակերպումը կդառնա առավել արդյունավետ:

Ակնկալվում է, որ նախագիծն ընդունելու արդյունքում «Հայավտոկայարանի» կառավարումն ու գործունեությունն ավելի արդյունավետ կլինի, ինչպես նաև հետագայում կստեղծվեն պայմաններ դրա զարգացման համար: Բացի դա, այս պարագայում պետությունն ուղիղ ներգրավված կլինի տրանսպորտի ոլորտում կարևոր գործառույթներ իրականացնող մարմնի կառավարման համակարգում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of Development