Yerevan, 16.April.2026,
00
:
00
BREAKING


2019-ին կեն­դա­նա­բա­նա­կան այ­գում 70 կեն­դա­նի է ան­կել, բայց գլխա­քա­նակն ավե­լա­ցել է, տե­սակ­նե­րը՝ հա­մալր­վել

SOCIETY

Նախորդ տարի կենդանաբանական այգու գործունեությունը շատ քննարկվեց, եղան նաև սկանդալներ: Թեև այգին հայտնվել էր կիզակետում, այնուամենայնիվ, օրերս հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն՝ կան մի շարք խոսուն փաստեր, որոնք վկայում են դրական արդյունքների մասին:

 Խոսքը վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ցուցանիշների մասին է, որտեղ առանձին անդրադարձ կա նաև կենդանաբանական այգու գործունեության, կենդանիների տեսակների, գլխաքանակի, ինչպես նաև ծնված, ձեռք բերված, անկում ապրած կենդանիների մասով: Հիմք ընդունելով 2019 թ. գործունեության վերաբերյալ հրապարակված ցուցանիշները՝ մենք դրանք համեմատել ենք 2018 թ. տվյալների հետ:

Բայց մինչ այդ դիտարկենք կենդանաբանական այգու գործունեության 2019 թվականին առնչվող հատվածը: Ցուցադրման ենթակա կենդանիների տեսակային կազմն ու գլխաքանակը պատկերող թվային սանդղակում առկա տվյալներից տեղեկանում ենք, որ 2019 թվականի տարեվերջին առկա է եղել կենդանիների 182 տեսակ, որոնց գլխաքանակը կազմել է 910:

Նկատենք, որ նշված 182 տեսակներից 14-ը գրանցված են Հայաստանի կարմիր գրքում, իսկ 81-ը՝ բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում: 182 տեսակների մեջ ամենամեծ բաժինը կազմում են թռչունները: 

2019 թ. տվյալներով՝ կենդանաբանական այգում թռչունների 49 տեսակ կա: Տեսակով ամենաքիչը երկկենցաղներն են:

Ինչ վերաբերում է գլխաքանակին, ապա այս առումով ամենաշատը ձկներն են, որոնց թիվը 317 է: Գլխաքանակով երկրորդ տեղում թռչուններն են, որոնց քանակը 248 է: 

Դիտարկենք նաև ցուցադրման ենթակա կենդանիների քանակական շարժը, որն առկա է եղել տարեվերջին: Առանձնացնելով կենդանիների մի շարք տեսակներ՝ նշենք, որ 2019 թվականին անկում է ապրել 1 տեսակի երկկենցաղ, նոր ծնվածներ այս խմբում չկան:

Զուգահեռ՝ ձեռք է բերվել սողունների 17 տեսակ: Ծնվել է նաև 18 սմբակավոր, անկել՝ 9-ը: 2019 թ.-ին 20 կաթնասուն է ծնվել, անկել են 18-ը: Անողնաշար կենդանիներ ո՛չ ծնվել են, ո՛չ անկել, փոխարենը ձեռք է բերվել կաթնասունների թվով 47 գլխաքանակ:

Անկում ապրած 9 տեսակի ձկների քանակը 29 է, իսկ թռչունների քանակը՝ 15: 2019ին ձեռք բերված կենդանիների ամենամեծ տեսակարար կշիռը ձկներինն է՝ 27 տեսակի 131 ձուկ է ձեռք բերվել: Այս առումով էլ են երկրորդ տեղում թռչունները. 2019 թ.-ին 25 տեսակի 62 թռչուն է ձեռք բերվել:

Ընդհանուր առմամբ, 2019 թվականին ծնված կենդանիների գլխաքանակը 30 է եղել, որոնց թվում 7 տեսակի կենդանիներ կան: 

Նշված ժամանակահատվածում ձեռք է բերվել 91 տեսակի 281 կենդանի: Միևնույն ժամանակ, 2019 թ.-ին կենդանաբանական այգում 27 տեսակի 70 կենդանի է անկել:

Երբ վերոնշյալ տվյալները համեմատում ենք 2018 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ, նկատում ենք, որ 2018 թ. տարեվերջին կենդանիների տեսակների քանակը եղել է 125, գլխաքանակը՝ 720, որոնցից 143-ը գրանցված են եղել ՀՀ Կարմիր գրքում, իսկ 378-ը՝ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում: 

Այս թվերը վկայում են, որ ի տարբերություն 2018-ի, կենդանիների գլխաքանակը 2019 թ.-ին ավելացել է 190-ով, իսկ տեսակները՝ 57-ով:

Նկատենք, որ ինչպես 2019թ.-ին, այնպես էլ 2018-ին, ի տարբերություն մյուս կենդանիների գլխաքանակների, ձկների ու թռչունների քանակն ավելի շատ է եղել:

Ինչ վերաբերում է ցուցադրման ենթակա կենդանիների քանակական շարժի արդեն 2018-2019թթ. համեմատական ցուցանիշներին, նկատենք, որ 2019 թ.-ի համեմատ ծնված կենդանիների քանակը 2018 թ.-ին ավելի շատ է եղել: Եթե 2019 թ.-ին այդ թիվը 30 էր, ապա 2018 թ.-ին այն եղել է 41:

Ի տարբերություն 2019 թ.-ի, ծնված կենդանիների ընդհանուր գլխաքանակը 2018 թ.-ին կազմել է 41: Այսինքն, 11-ով ավելի շատ, քան անցած տարի: 

Ձեռք բերված կենդանիների գլխաքանակը 2018 թ.-ին 49 է եղել՝ 232-ով ավելի քիչ, քան 2019 թ.-ին: 2018 թ.-ին 120 կենդանի է անկել: Հաշվի առնելով, որ 2019 թ.-ին անկման 70 դեպք էր արձանագրվել, ստացվում է՝ 2019թ.-ին այդ ցուցանիշը 50-ով նվազել է: Հավելենք նաև, որ պաշտոնական տվյալներով, 2019 թ.-ին կենդանաբանական այգու այցելուների թիվն ավելացել է 30 977-ով:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of Development