Yerevan, 16.April.2026,
00
:
00
BREAKING


Նո­տար­նե­րը կկա­րո­ղա­նան պա­հանջ­վող տե­ղե­կատ­վու­թյու­նը ստա­նալ առ­ցանց եղա­նա­կով

SOCIETY

ՀՀ ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել կառավարության 2005 թ. հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշման մեջ: Սա պայմանավորված է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու, մասնավորապես անձնագրային և վիզաների վարչության կողմից տրվող հաշվառման վերաբերյալ տեղեկանքները էլեկտրոնային եղանակով ստանալու և քաղաքացիներին տրամադրելու միջոցով աշխատանքներն առավել արագ և արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի կատարումն ապահովելու նպատակով։

Ոստիկանության պետի 2005 թ. հոկտեմբերի 24-ի թիվ 8-Ն հրամանով հաստատված են դիմումի հիման վրա տրվող բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանքի ձևերը, որոնք քաղաքացիներին տրամադրելիս ձեռագիր եղանակով լրացնում են վարչության աշխատակիցները։ 

ԱՎ վարչությունը ծրագրային աշխատանքներ է տարել հաշվառման վերաբերյալ տեղեկանքները էլեկտրոնային եղանակով ստանալու ուղղությամբ, սակայն էլեկտրոնային եղանակով ստացվող տեղեկանքների ձևերը որոշակիորեն տարբերվում են հաստատված ձևերից։ 

Բացի այդ, 2015թ.-ին ընդունված Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Հաշվի առնելով, որ այս տեղեկանքների ձևերը սահմանելու լիազորություն օրենքով ոստիկանության պետին վերապահված չէ, ուստի Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխանեցնելու նպատակով անհրաժեշտ է տեղեկանքների ձևերը սահմանել կառավարության 2005 թ.-ի հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշման մեջ։ 

Բացի դա, անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել ոստիկանության պետի 2005 թ. հոկտեմբերի 24-ի թիվ 8-Ն հրամանը, իսկ հրամանով հաստատված՝ չհաշվառված անձանց կողմից ռեգիստրում հաշվառման կանգնելու մասին դիմումի, բնակության նոր վայրում հաշվառման մասին դիմումի, դիմումների հաշվառման մատյանի և բնակության իրավունքը հավաստող` տվյալ բնակության վայրի սեփականատիրոջ գրավոր համաձայնության ձևերը սահմանել ոստիկանության պետի լոկալ հրամանով։ 

Միևնույն ժամանակ, 2018 թ.-ին առաջ է քաշվել այն հարցը, որ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն ապահովված չէ նոտարական մարմինների հետ էլեկտրոնային արագ հարցման հնարավորությամբ և անհրաժեշտ տեղեկանքներ ստանալու համար քաղաքացիներն ուղղորդվում են ԱՎՎ։ 

Արդարադատության նախարարության հետ կազմակերպված քննարկման ժամանակ բարձրացվել է նոտարների կողմից հաշվառման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար քաղաքացիներին ԱՎ վարչություն չուղղորդելու, այլ պահանջվող տեղեկատվությունը առցանց եղանակով ստանալու հարցը, ինչին նախարարությունը հավանություն է տվել։ 

Միջոցառման կատարումն ապահովելու նպատակով համապատասխան փոփոխություն է կատարվել կառավարության «Բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» թիվ 1231-Ն որոշման մեջ, որով նոտարներին իրավունք է վերապահվել օգտվել բնակչության պետռեգիստրի տեղեկատվական բազաներից:

 Այս նախագիծը հաստատվելուց հետո նոտարները նույնպես կկարողանան օգտվել բնակչության պետռեգիստրի բազաներից և պահանջվող տեղեկատվությունը ստանալ առցանց եղանակով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of Development