Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 180, մահվան՝ 1 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 3718 է, մահվան դեպքերինը՝ 48
SOCIETYՀայաստանում մայիսի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 180 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 3718 է, մահացածների թիվը՝ 48:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Մեկ օրում առողջացածների թիվը 70 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1500, փաստացի բուժվողներինը՝ 2149: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 34766 քաղաքացի:
Մայիսի 13-ի դրությամբ գրանցվել է նաև մահվան 2 դեպք այլ պատճառով, այս դեպքերի ընդհանուր թիվը հասել է 21-ի: Սրանք այն դեպքերն են, երբ պացիենտի մոտ առկա է եղել կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ՝ ոչ կորոնավիրուսի պատճառով:

1
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
2
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
3
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat



