Սիսեռյանն իրոք չի վերադառնա, սակայն պատճառներն այլ են
POLITICSՎերջին օրերին լրատվամիջոցները քանիցս գրել են, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ազատվելու է զբաղեցրած պաշտոնից: Երեկ էլ տեղեկություն տարածվեց, որ նա մինչև հունիսի 2-ը մեկնել է արձակուրդ, սակայն չի վերադառնալու արձակուրդից և հրաժարական է տալու:
«Փաստ» թերթի՝ Սիսեռյանին շատ մոտ կանգնած աղբյուրը հաստատել է տեղեկությունն այն մասով, որ նա իրոք հետ չի վերադառնալու աշխատանքի:
Սակայն մեր զրուցակիցը նաև նշել է, որ դրա պատճառը աշխատասենյակի դուռը կապարակնքելը չէ, իսկ իրական պատճառների մասին առաջիկայում հանրությունը կտեղեկացվի:
Սակայն ինչ էլ լինի, փաստը մնում է փաստ, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն կորոնավիրուսային վիճակը չի կարողանում կառավարել, այլև իր սեփական թիմը, որն արագորեն սկսում է ճաքեր տալ:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



