Լիտվայի կողմից Հայաստանին տրամադրվելիք բժշկական սարքավորումները ճանապարհին են
SOCIETYՄայիսի 13-ին Լիտվայի Շիաուլյայ քաղաքի օդանավակայանում տեղի ունեցավ Լիտվայի կողմից Հայաստանին որպես մարդասիրական օգնություն տրամադրվելիք բժշկական սարքավորումների փաթեթավորման և ճանապարհման արարողությունը, որին մասնակցեց Լիտվայում ՀՀ դեսպանության հյուպատոս Միսակ Բալայանը։ Այս մասին հայտնում են Լիտվայում ՀՀ դեսպանությունից:
«Մարդասիրական օգնության տրամադրման մասին որոշումը Լիտվայի կառավարությունը կայացրել էր ապրիլի 22-ին, ըստ որի՝ Արևելյան Գործընկերության անդամ մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանին, կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար հատկացվեց ընդհանուր արժողությամբ 100 հազար եվրոյի օգնություն՝ լիտվական ընկերությունների կողմից արտադրված բժշկական պարագաների տեսքով»,- նշված է գրառման մեջ։
1
The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGO
2
AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient Equipment
3
Ucom Offers Virtual Cloud Server (VPS) Service
4
Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)
5
Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBank



