Yerevan, 20.February.2026,
00
:
00
BREAKING


Կառավարությունը հաստատեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերը

SOCIETY

Կառավարությունը հաստատեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերը։

 

2020 թվականի պետական բյուջեով Նպատակային ծրագրերի համար նախատեսվել է 526 մլն 760 հազ դրամ։

 

Նպատակային ծրագրերն են.
-միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար,
- կանխավճարի (հիփոթեկային պարտավորության) ապահովագրության համար դրամական աջակցություն,
- երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեկային վարկ մարող ընտանիքներին։

 

2020 թվականին նախատեսվում է.
- միանվագ դրամական աջակցություն տրամադրել 245 շահառուի,
- կանխավճարի ապահովագրության տրամադրել 540 շահառուի,
- երեխայի ծննդյան աջակցություն տրամադրել 300 շահառուի։
- Յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում կճշգրտվեն շահառուների նախատեսվող թվաքանակը՝ ըստ նպատակային ծրագրերի։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ այս ծրագիրը ժողովրդագրական վիճակի բարելավման ծրագրերից մեկն է:

 

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացրեց, որ բնակարանի ձեռք բերման ամենակարևոր պայմաններից մեկը վերաբերում է 2020 թվականի հուլիսի մեկից հետո ձեռք բերվող գույքին, և առավելագույն գինը պետք է 30 միլիոն դրամ լինի: «Կատարվող կանխավճարի նվազագույն չափը երկրորդային շուկայից ձեռք բերելու դեպքում անշարժ գույքի արժեքի առնվազն տասը տոկոսն է և առաջնային շուկայից ձեռք բերելու դեպքում անշարժ գույքի 7,5 տոկոս»,-ասաց նա:

Վարչապետը հարցրեց, թե արդյոք ստացվում է, որ կանխավճարը ամբողջությամբ տալիս են, Տիգրան Ավինյանը ասաց, որ ոչ ամբողջությամբ, այլ տալիս են կանխավճարի 50 տոկոսը և մարզերի առումով ապահովագրությունից օգտվելու հնարավորություն ևս տրվում է:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հետաքրքրվեց, թե արդյոք զնիծառայողների ծրագրերին դա վերաբերելու է և եթե ընտանիքները ունենան երկրորդ, երրորդ, չորրորդ երեխան, գումարները մարվելուն են:

Զարուհի Բաթոյանը նշեց, որ որևէ սահմանափակում չկա այս ծրագրում:

«Պարոն վարչապետ խնդրում եմ դա ճշգրտել, թե չէ բանակը ինձ կգրոհի»,-կատակեց նախարարը, իսկ վարչապետը արձագանքեց.«Մենք ուզում ենք բանակը գրոհի, բայց բոլորովին ուրիշ ուղղությամբ»:

Այսքանից հետո մնում է կարգախոսն էլ մշակել՝ «բոլորս երեխաներ ունենալու»:

Ինչ վերաբերում է սահմանված ամսաթվին, որը վերաբերում է ծրագրերից մեկին, նա նշեց, որ ցանկացած ամսաթիվ սահմանելու դեպքում էլ հարցեր են առաջանալու, թե ինչու այդ ամսաթիվը:

«Հիմա ովքեր մինչև հուլիսի մեկը երեխա են ունեցել, ոչինչ չի խանգարում հուլիսի մեկից հետո էլ երեխա ունենալ»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ այս ծրագրում ոչ մի գումար չեն խնայի:

«Շատ լավ, դրական, շատ ռազմավարական ծրագիր է, շնորհակալություն եմ հայտնում այն մշակելու համար»,-ասաց նա և նախագիծը միաձայն ընդունվեց:

KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel