Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու գրեթե 10 000 դեպք․ Ռիա Նովոստի
INTERNATIONAL NEWSՌուսաստանի 84 շրջաններում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19- ի 9 974 դեպք, մահացել է 93 մարդ, վերականգնվել է 5527-ը, հայտնում են գործադիր շտաբից: Մայիսի 2-ից ի վեր առաջին անգամ հիվանդների աճը տասը հազարից պակաս էր, ցուցանիշները երրորդ օր անընդմեջ անկում են ապրում։ 4 712 հիվանդ գրանցվել է Մոսկվայում, 918-ը` Մոսկվայի մարզում, 460-ը` Սանկտ Պետերբուրգում, կան նաև նոր վարակներ Նիժնի Նովգորոդի, Իվանովոյի, Տուլայի, Կալուգայի, Վոլգոգրադի և Սարատովի շրջաններում, Դաղստանում և Կրասնոդարի երկրամասում: Հիվանդների գրեթե կեսը չունի ախտանիշ: Համաճարակի սկզբից ի վեր երկրում գրանցվել է 252 245 դեպք, վերականգնվել է ավելի քան 53 000 մարդ, մահացել է 3 030 մարդ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



