Yerevan, 15.April.2026,
00
:
00
BREAKING


«Ապ­րան­քը պարտ­քով են ձեռք բե­րել, վար­կեր ունեն». առևտ­րա­կան­նե­րը խնդիր­նե­րի առաջ են կանգ­նել

SOCIETY

Համաճարակով պայմանավորված իրավիճակն իր ազդեցությունն է ունեցել նաև առևտրականների գործունեության վրա: Խոսքը միայն տոնավաճառներում իրենց գործունեությունը ծավալողների մասին չէ: Խնդիրը նաև հագուստի կամ կոշիկի խանութներ ունեցողներին է վերաբերում: «Փաստի» հետ զրույցում այս մասին հայտնեց «Հայաստանի տոնավաճառներ» ՀԿ նախագահ Գագիկ Դանիելյանը:

Հասարակական կազմակերպության նախագահը մի շարք մտահոգություններ ունի: Կարծում է՝ անգամ եթե սահմանափակումները մեղմացվեն, ու գործի նաև տրանսպորտը, իրենց խնդիրները դրանով չեն լուծվի: Պատճառն այն է, որ այս ընթացքում առևտրականները միանգամից մի քանի խնդրի առաջ են կանգնել:

«Առևտրականների վիճակը ծանր է: Ես համոզված եմ, որ առևտուր այդքան շատ չի լինելու, բայց դրան զուգահեռ՝ մարդիկ ստիպված են լինելու վճարել տեղի գումարները, վարձակալած տարածքների վարձավճարները: Մյուս կողմից՝ այլ խնդիրներ էլ են ծագել: Այս իրավիճակից առաջ մարդիկ ապրանքներ են բերել, նոր ապրանքներ են ստացել, որոնք մնացել են պահեստներում: Ապրանքը եկել է, բայց առևտուր չկա: Առևտուր չկա նաև այն տեղերում, որոնք ավելի վաղ էին բացվել: 

Բացի այդ, հիմնականում գարնանային ապրանքներ՝ հագուստ ու կոշիկ են բերել, բայց ամառ է գալիս, իսկ այդ ապրանքները, համենայն դեպս, այս սեզոնին չեն վաճառվի»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ բացի այս հարցերից, մեկ այլ՝ ավելի կարևոր խնդիր կա:

«Առևտրականներից շատերը ապրանքը պարտքով են ձեռք բերել, հիմա դրսից զանգում ու այդ գումարներն են ուզում, բայց այս մարդիկ հացի փող չունեն, որտեղի՞ց տան պարտքը: 

Կան տնտեսվարողներ, որոնք խանութները վարձակալել են, բայց հիմա սեփականատերերը պահանջում են այն գումարը, որի շուրջ հենց սկզբից են պայմանավորվածություն ձեռք բերել»,-ասաց Գ. Դանիելյանը:

Նա հավելեց, որ պետության կողմից աջակցություն ստացողներ եղել են, բայց դա մեծ խնդիր չի լուծում. «36 հազար դրամ գումար է տրվել, երկու ամսվա մեջ 36 հազարով հնարավո՞ր է ապրել: 

Միգուցե այդքան են կարողանում, այդքան են տալիս, բայց խնդիրն այլ է: Մեզ համար զարմանալի էր, թե ինչու էին բացում փոքր խանութները, բայց տոնավաճառների ու առևտրի կենտրոնների վերաբերյալ ավելի վաղ նման որոշում չէր կայացվում»:

 

Նա շեշտեց, որ առևտրականներից շատերն արդեն այլ գործունեությամբ զբաղվելու որոշման մասին են մտածում:

«Կարծում եմ՝ առևտուրը զգալիորեն կպակասի, որովհետև բոլորն այսօր սնունդ ձեռք բերելու մասին են մտածում, ո՞վ է հագուստի կամ կոշիկի մասին մտածում: Ամենաքիչը 50 հազար առևտրական կա ոլորտում: Որ առևտուր չլինի, տեղի գումարը, հարկերը, պետության հարկ ու տուրքը ինչպե՞ս պետք է տան: 

Այնքան մարդիկ կդադարեն այդ գործունեությամբ զբաղվել: 

Ո՞վ կգնա ու վնասով կաշխատի: Շատ-շատ բացվելուց հետո մեկ ամիս փորձեն աշխատել, որից հետո, համոզված եմ, շատերն են փակվելու»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հարկային արձակուրդների և նման այլ արտոնություններ սպասելու առումով ինքն անձամբ այլ պատկերացում ունի:

«Եթե բոլորս հարկ ու տուրք չմուծենք, պետությունն ինչո՞վ է գոյատևելու: Այնպես որ, դա էլ հարցի լուծում չէ: Ընդհանուր առմամբ, անորոշություն կա: 

Այսպիսի անորոշ իրավիճակ ոչ մի ժամանակ չի եղել: Մարդը, որ դեռ մի քիչ փող ունի, մտածում է՝ ինչ անի, մտածում է գործունեությունը փոխելու մասին: 

Իսկ ով էլ փող չունի՝ մտածում է՝ ոնց ապրի ու գոյությունը պահպանի: Բացի այդ, նրանց մի մասն էլ այսօր մտածում է վարկերը փակելու մասին: Մարդիկ կան՝ պարտքով, մարդիկ էլ կան՝ վարկի միջոցով են ապրանքները ձեռք բերել ու հիմա նստած՝ չգիտեն՝ ինչպե՞ս փակել վարկերը: Այսօր ոչ ոք չգիտի՝ իր գլխին ինչ է գալու»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նա շեշտեց, որ, ամեն դեպքում, լավատեսությունը չեն կորցնում:

«Սպասում են, տեսնենք՝ բացելուց հետո ինչ վիճակ կլինի, որից հետո յուրաքանչյուրն իր անելիքը կհասկանա»,-եզրափակեց նա: Հավելենք, որ երեկ հայտարարվեց մայիսի 18-ից նաև առևտրի իրականացման վայրերը վերաբացելու մասին:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of Development