Yerevan, 19.July.2026,
00
:
00
BREAKING


Վե­րա­նա­յում­ներ Արև­ե­լյան գոր­ծըն­կե­րու­թյան ծրագ­րում. հիմ­նա­կան կողմ­նո­րո­շում­նե­րը հստա­կեց­ված են, մնում են դե­տալ­նե­րը

INTERNATIONAL NEWS

gazeta.ru-ն «Անգամ մի՛ մտածեք Եվրամիության մասին. ի՞նչ է նախատեսվում հետխորհրդային տարածքի երկրների համար» վերնագրով հոդվածում գրում է, որ Եվրամիությունում վերանայվում է Արևել յան գործընկերության ծրագիրը:

Եվրախորհրդի՝ վերջերս հրապարակած հայտարարության մեջ խոսվում է այն մասին, որ «Եվրախորհուրդը շահագրգիռ կերպով սպասում է Արևել յան գործընկերության հերթական գագաթաժողովին, որտեղ պետք է քննարկվեն 2017 թվականի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքները, հաստատվեն երկարաժամկետ քաղաքական նպատակները, նշվեն համագործակցության հետագա զարգացման և ուժեղացման ուղիները»: 

Այդ հայտարարությունը ամռանը նախատեսված գագաթաժողովի մոտավոր կողմնորոշիչն է: Ըստ էության, Եվրամիության քաղաքականության ուղենիշը Արևել յան գործընկերության երկրների՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Բելառուսի, Հայաստանի և Ադրբեջանի ուղղությամբ արդեն իսկ որոշված է: Մասնավորապես, փաստաթղթում նշվում է, որ Արևել յան գործընկերությունը չի հանդիսանում ճանապարհ Եվրամիություն մտնելու համար այնպես, ինչպես դա ընկալում են Ուկրաինայում և Վրաստանում, և այն ընդամենը նախկին ԽՍՀՄ երկրների՝ Եվրամիության հետ քաղաքական և տնտեսական ինտեգրացիայի գործիք է: Նման կերպ փաստացի ամփոփվում են 11 տարվա աշխատանքների արդյունքները: 

Այդ տարիների ընթացքում ծրագրի երեք պետություններ՝ Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, ստորագրել են ասոցացման համաձայնագիր և ստացել իրենց քաղաքացիների համար առանց վիզայի Եվրամիության երկրներ մուտք գործելու իրավունք: 

Չնայած, այնուամենայնիվ, Ուկրաինայի և Վրաստանի դեպքում այդ ամենն այնքան էլ հարթ չէ՝ հաշվի առնելով այն, որ այդ երկրների քաղաքացիները հաճախ զբոսաշրջային այցերի տակ իրականացնում են աշխատանքային այցեր, որի արդյունքում էլ ժամանակ առ ժամանակ հարց է բարձրացվում այդ արտոնությունը վերացնելու մասին: 

Հարթ չեն հարցերը նաև Մոլդովայի հետ, քանի որ, չնայած առկա սպասումներին, այդ երկրի իշխանությունը երկար ժամանակ մնացել է օլիգարխ Վլադիմիր Պլախոտնյուկի դե ֆակտո իշխանության տակ: Արևել յան գործընկերության երկրների հիմնական խնդիրն այն է, որ նրանք մինչև հիմա չեն ստացել մասշտաբային ֆինանսական աջակցություն: 

Իհարկե, Եվրամիությունում աշխատում են սխալների վրա, և վաղուց է դրված գործընկեր երկրների տրանսպորտային ենթակառուցվածքների նորարարացման հարցը: 

Արևելյան գործընկերության որոշիչ առանձնահատկություններից մեկը երկար ժամանակ եղել է այն, որ այդ հարթակը օգտագործվել է Ռուսաստանին քննադատելու համար, և դա հատկապես ակտիվացել էր 2014 թվականին Ուկրաինայում Պյոտր Պորոշենկոյի իշխանության գալուց հետո: 

Այնուամենայնիվ, արդարության համար հարկ է նշել, որ որոշ փորձագետների կարծիքով, Մոսկվան ինքն է հաճախ ճնշում գործադրել հարևան պետությունների վրա՝ «ճիշտ ընտրություն» կատարելու նպատակով: 

Իրավիճակը փոխվել է այն ժամանակ, երբ Կրեմլը շատ դրականորեն է արձագանքել այն փաստին, որ «արևելյան տարածքի» անդամներից մեկը՝ Հայաստանը, խորացված գործընկերության մասին համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ 2017 թվականին: 

Ըստ Gazeta. ru- ի՝ արտաքին քաղաքական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների, այդ արձագանքը եղել է «սխալների վրա աշխատելու» արդյունք: Միևնույն ժամանակ, համաձայնագիր կնքելով՝ Հայաստանը չի ստորագրել Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու մասին հավելվածը: 

Այդ փաստը ցույց է տալիս, որ Եվրամիությունը ընտրողական մոտեցում ունի յուրաքանչյուր երկրի նկատմամբ և չի կիրառում մեկ ընդհանուր կաղապար: Ռուսաստանի և գործընկերության երկրների հարաբերությունների առանձնահատկությունները հաշվի առնելու անհրաժեշտությունը հանգեցրել է նրան, որ նրանցից յուրաքանչյուրի հետ Եվրամիությունը հարաբերություններ է կառուցում ընդգծված յուրահատկություններով: 

Այդ առումով Արևել յան գործընկերության երկրներին որպես մեկ խումբ ընդունելը կարելի է համարել խիստ հարաբերական: Իսկ ի՞նչ կլինի հետո: 

Դատելով ամեն ինչից՝ Եվրամիությունում հաղթում է միության հետագա ընդլայնման դեմ հանդես եկող Ֆրանսիայի և Նիդերլանդների դիրքորոշումը: Ամստերդամը ժամանակին անգամ խոչընդոտել է Ուկրաինայի ասոցացմանը և վերջինն է հաստատել այդ համաձայնագիրը: 

Ինչպես նշում է «DW» հրատարակությունը, ներկայիս դասավորվածության վրա ազդում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիրքորոշումը, որը 2019 թվականից հետամուտ է Ռուսաստանի հետ զգուշավոր մերձեցման գաղափարին: 

Փարիզը հանդես է գալիս Արևել յան գործընկերության շրջանակներում անվտանգության ոլորտում համագործակցության մասին հիշատակումներ չանելու դիրքերից՝ ակնհայտորեն չցանկանալով նյարդայնացնել Մոսկվային: Արդյունքում Եվրամիությունը իր հայտարարությունում չի նշել «անվտանգության» հայեցակարգի մասին՝ խոսելով միայն «ժողովրդավարության, բարգավաճման և կայունության ընդհանուր տարածք» հիմնելու մասին:

 Բացի այդ, Եվրամիությունը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ այդ ծրագիրը «ուղղված չէ որևէ մեկի դեմ»: Ավելին, այդ փաստաթղթում Ռուսաստանն ընդհանրապես չի հիշատակվում: Արևել յան գործընկերության ապագայի վերաբերյալ հիմնական խնդիրն այն է, որ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հետ ասոցացման համաձայնագրերի տեքստում նշված է այդ երկրների եվրոպական հեռանկարը: 

Որպես փոխզիջում Եվրամիության խորհուրդը հիշեցրել է 2017 թվականի Արևելյան գործընկերության գագաթաժողովի հռչակագիրը, որտեղ ճանաչվել է Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի «եվրոպական ձգտումները և եվրոպական ընտրությունը»: Այնուամենայնիվ, Արևելյան գործընկերության ծրագրի դադարեցման հարց դրված չէ: Հավանաբար, պարզապես ծրագրի հռետորաբանությունը կդառնա պակաս ագրեսիվ: Իսկ Եվրամիությունը որևէ հիմք չունի տնտեսական և քաղաքական համագործակցությունը նվազեցնելու համար:

 Այստեղ ակնհայտ է նաև ծրագրին մասնակցող երկրներին կորոնավիրուսի դեմ պայքարի օժանդակ փաթեթների հատկացման որոշումը: Օրինակ՝ Ուկրաինայի համար օգնություն է տրամադրվել 190 միլիոն եվրոյի, իսկ Բելառուսի համար՝ ավելի քան 60 միլիոն եվրոյի չափով:

Կամո Խաչիկյան

 

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026