Yerevan, 15.April.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՄԱՅԻՍԻ)․ Իշ­խա­նա­փո­խու­թյան հաս­նե­լու հա­մար սկսել են ստվե­րա­յին կա­ռա­վա­րու­թյուն ձև­ա­վո­րել

SOCIETY

ՏՈՆԵՐ

Ընտանիքի համաշխարհային օր, Ռազմական ծառայությունից գիտակցաբար հրաժարվողների համաշխարհային օր, Իրան՝ Պարսկերենի օր, Կորեա՝ Ուսուցչի օր, Պաղեստին՝ Պաղեստինյան գաղթականների օր, Պարագվայ՝ Անկախության օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1446-վախճանվել է հայ պատմիչ, եկեղեցական ու մշակութային գործիչ Թովմա Մեծոփեցին։ 

1904-ծնվել է ամերիկացի հայազգի նկարիչ Արամ Մանուկյանը։ 

1918-ծնվել է բանաստեղծ Երջանիկ Առաքել յանը։ 1949-ծնվել է դերասան Աշոտ Ղազարյանը։ 

1963-ծնվել է երգիչ, երգահան Ներսիկ Իսպիրյանը։ 

1988- ՀԽՍՀ-ի Արարատի շրջանում տեղի է ունեցել բախում հայերի և ադրբեջանցիների միջև։

 -բազմահազարանոց հակահայկական միտինգներ են եղել Շուշիում, որտեղ խոստացել են հաշվեհարդար տեսնել տեղի հայերի հետ և պահանջել են լիկվիդացնել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը։ 

1998-վախճանվել է հայ բանասեր, պատմաբան, գրականագետ, ձեռագրագետ, աղբյուրագետ, թարգմանիչ Գևորգ Աբգարյանը։ 

2001- «Գրանդ սանի» լամպերով բեռնավորված առաջին բեռնատարն ուղևորվել է Իրան: 2006- Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) նոր ռեկտոր է ընտրվել համալսարանի պրոռեկտոր, հանրապետական Արամ Սիմոնյանը: 

2008-կայացել է ցույց՝ ի պաշտպանություն Թեղուտի։

2009-տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը: 

2013-Հայաստանը ստանձնել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը: 

2014-«Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության հիմնադիրները սկսել են իշխանափոխության հասնելու համար ստվերային կառավարություն ձևավորել։ 

2015-«Նաիրիտի» ցուցարար աշխատակիցները, չնայած անձրևին ու ցրտին, գիշերն անցկացրել են կառավարության շենքի մոտ՝ բաց երկնքի տակ։ 

2017-Երևան քաղաքի ավագանու ընտրություններում 800 հազարից ավելի ընտրողների մեծամասնությունը՝ 71, 25 տոկոսը քվեարկել է հօգուտ իշխող Հանրապետականի, որի քաղաքապետի թեկնածուն 2011 թվականից Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տարոն Մարգարյանն է: 

2018- առավոտից վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է նախարարություններով՝ ներկայացնելով նորանշանակ նախարարներին։ 

 

ԱՇԽԱՐՀ

1157-ծնվել է Սուզդալի և Կիևի մեծ կոմս, Մոսկվայի հիմնադիր Յուրի Դոլգորուկին։ 

1252-Հռոմի պապ Ինոկենտի 4-րդը բուլլա է հրապարակել, համաձայն որի, կարելի է անաստվածության մեջ կասկածվող հերետիկոսներին ենթարկել տանջանքների։ 

1618-գերմանացի աստղագետ Իոհանն Կեպլերը հայտնագործել է մոլորակների շարժման օրենքը։ 

1648-ստորագրվել է Վեստֆալ յան խաղաղության պայմանագիրը, որը վերջ է տվել 30ամյա պատերազմին։

1756-Անգլիան պատերազմ է հայտարարել Ֆրանսիային՝ սկիզբ դնելով Յոթամյա պատերազմին։

1768-Ֆրանսիան իտալական Գենուա քաղաքից գնել է Կորսիկան։

1770-14-ամյա Մարի Անտուանետան ամուսնացել է Ֆրանսիայի ապագա թագավոր Լյուդովիկոս 16-րդի հետ։

1811-հայտարարվել է Պարագվայի անկախությունը Իսպանիայից։ 

1875-Կոլումբիայում 45 վայրկյան տևած երկրաշարժը 16 000 մարդու մահվան պատճառ է դարձել 

1891-ծնվել է ռուս գրող և դրամատուրգ Միխայիլ Բուլգակովը։ 

1905-ԱՄՆ-ի Նևադա նահանգում հիմնադրվել է Լաս Վեգաս քաղաքը։

1922-Գերմանիան Լեհաստանին է զիջել Վերին Սիլեզիան։

1930-ամերիկուհի Էլլեն Չյորչը դարձել է առաջին ստյուարդեսան։

1935-վախճանվել է ռուս խորհրդային ավանգարդիստ–նկարիչ Կազիմիր Մալևիչը։ 

1940-ԱՄՆ-ում վաճառքում հայտնվել են առաջին նեյլոնային զուգագուլպաները։

 

1943-պաշտոնապես լուծարվել է Կոմինտեռնը։

1948-ԽՍՀՄ-ը ճանաչել է Իսրայել պետությունը։

1976-Չեռնիգովի տարածքում տեղի ունեցած ԱՆ-24 ինքնաթիռի վթարի արդյունում զոհվել է 52 մարդ։

1988-սկսվել է խորհրդային բանակի դուրս բերումը Աֆղանստանից։

1990-սկսվել է Ղրիմի թաթարների հայրենադարձության ծրագիրը։

Ի ՄԻ ԲԵՐԵՑ Կ. ԽԱՉԻԿՅԱՆԸ

Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of Development