Ռուսաստանում հայտնել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի թողարկման ժամկետը
INTERNATIONAL NEWSՌուսաստանում կորոնավիրուսի պատվաստանյութը կարող է թողարկվել այս ամռան վերջին, հայտարարել է Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը «Россия 1» հեռուստաալիքի եթերում ցուցադրված Նաիլի Ասկեր-զաի «Վտանգավոր վիրուս 5» ֆիլմում:
Գինցբուրգը պատմել է, որ դեռ շուրջ մեկ ամիս կտևեն թունավորության և ռեակտոգենության նախակլինիկական փորձարկումները, ինչից հետո առողջապահության նախարարությունը թույլ կտա պատվաստանյութը փորձարկել մարդկանց վրա:
Նա նշել է, որ որ պատվաստանյութը կրծողների վրա փորձերի ժամանակ ցույց է տվել բավականին բարձր իմունոգենություն:
Գինցբուրգը ընդգծել է, որ պատվաստանյութի գրանցումը և արտադրությունը սկսելուց հետո անհնար կլինի միանգամից պատվաստել երկրի բոլոր բնակիչներին: Գիտնականը հավելել է, որ առողջապահության նախարարությունը կօգտագործի իր բոլոր հնարավորությունները պատվաստանյութի արտադրության համար:
Ըստ վիրուսաբանի՝ եթե SARS-CoV-2-ը մուտացիայի չենթարկվի, ապա COVID-19-ի դեմ պատվաստանյութը կարող է ներառվել պատվաստումների ազգային օրացույցում: Նրա կարծիքով՝ հնարավոր է կորոնավիրուսի երկրորդ և երրորդ ալիք, քանի որ վիրուսը «լուրջ է տրամադրված և եկել է երկար ժամանակով»:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



