Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը երիտասարդների մեջ տեսնում է ազնիվ մղումներ, բայց առաջարկում է բացել փողոցի բանուկ հատվածը
SOCIETYՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, որ առավոտյան Բաղրամյան 3 հասցեում էր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող երիտասարդների հետ միասին, նրանց կրկին առաջարկում է բացել փողոցի բանուկ հատվածը:
«Ես Ձեր ու մի շարք երիտասարդների մեջ տեսնում եմ ազնիվ մղումներ, բայց այդ մղումներից զատ, բայց Դուք անուններ տվեցիք, հարևան հանրապետություններից թափառում են ոմանցից նրանք»,- կրկին հորդորեց փոխոստիկանապետը:
Սրան ի պատասխան` ցուցարարների խումբը միանշանակ պատասխանեց` «Դա չի լինի, պարոն գեներալ, կարող եք գնդակահարել մեզ»: Հունան Պողոսյանն էլ պատասխանեց.«Ձեր տարիքի մարդը նման խոսքեր չպետք է ասի… էդ ինչ խոսք է` հայ ոստիկանը գնդակահարի…»:
Երկխոսությունը շարունակվեց առաջարկով` պատմական էքսկուրսներ չանել և հիշեցումով, որ 2008 մարտի 1-ին սա եղել է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



