Yerevan, 14.April.2026,
00
:
00
BREAKING


Զբոսաշրջության ոլորտը՝ բարձիթողի վիճակում. ներքին տուրիզմն ու համակարգման խնդիրը՝ ոլորտի ներկայացուցիչների աչքերով

SOCIETY

Զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչները ողջունում են 2020 թվականը ներքին զբոսաշրջության տարի հայտարարելու գաղափարը, բայց զուգահեռ մի շարք խնդիրների մասին են բարձրաձայնում, որոնց թվում նաև ոլորտին առնչվող չլուծված հիմնահարցեր կան:

 Նշենք, որ տարեկան 1,4 միլիոն զբոսաշրջիկ է Հայաստանից մեկնում արտերկիր, ինչի մասին օրերս տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ առաջարկելով 2020 թվականը հայտարարել ներքին զբոսաշրջության տարի։ Նա տուրիստական ընկերություններին առաջարկեց ծառայություններ առաջարկել նախկինում Հայաստանից մեկնող զբոսաշրջիկներին:

«Արշավներ ակումբի» հիմնադիր տնօրեն Ռուբեն Բաղդիշյանը «Փաստի» հետ զրույցում մի քանի հանգամանք առանձնացրեց, որոնք հաշվի առնելով՝ մեր քաղաքացիները կխուսափեն արտերկիր մեկնել:

«Քանի որ այս պահին հայտնի չէ, թե որ երկիրն ինչ քաղաքականություն կիրականացնի առաջիկայում, բնականաբար, մինչ այդ մարդիկ իրենց հանգստանալու պահանջմունքը բավարարելու համար կշրջեն Հայաստանի տարածքում: 

Մյուս կողմից՝ միայն սահմանները բացելը քիչ է: Երկրից դուրս չգալու պատճառներից մեկը հոգեբանական վիճակն է՝ հարց կառաջանա, թե, օրինակ՝ իրենց նախընտրելի երկիր գնալը որքանո՞վ է անվտանգ: Մյուս հանգամանքը ներկա դրությամբ պայմանավորված ֆինանսական վիճակն է:

Այդ ամենը նպաստում է, որ մարդիկ մնան Հայաստանում և սլաքներն ուղղեն դեպի ներքին տուրիզմ: Բայց հարցի մյուս կողմն այն է, թե արդյոք կցանկանա՞ն Հայաստանի ներսում խմբային տուրերի մասնակցել: Շատ հավանական է, որ նախընտրեն ճամփորդել անձնական մեքենայով՝ վախենալով անգամ ինչոր տեղ կանգնել և առևտուր անել»,-ընդգծում է ոլորտի ներկայացուցիչն ու խոսում վերոնշյալի տնտեսական ազդեցության մասին: 

«Եթե, օրինակ՝ մարդիկ գնացին Գառնի կամ Գեղարդ, տեսան ու եկան, և՝ ի՞նչ: Այո, տուրիզմը զարգացավ, իսկ ի՞նչ շահեց տնտեսությունը: Առհասարակ, ճիշտ կլիներ, որ զբոսաշրջության կոմիտեն այս ընթացքում վերլուծություններ աներ ու ասեր, որ, օրինակ՝ այս տվյալի հիման վրա այսպես կլինի, մյուս տվյալի հիման վրա՝ այնպես»: Մեր զրուցակիցը շեշտեց, որ 2019 թվականին ներքին տուրերով զբաղվող ընկերությունները բարձր մակարդակով հասցրել են սպասարկել թե՛ սփյուռքից ժամանած մեր հայրենակիցներին, թե՛ Հայաստանում ապրող քաղաքացիներին.

 «Այդուհանդերձ, ընկերությունները չեն ընկել այնպիսի ծանրաբեռնվածության մեջ, որի առկայության պարագայում չէին հասցնի սպասարկել: Բայց եթե հիմա բոլոր ընկերություններն ու ծառայություն մատուցողները վերապրոֆիլավորվեն դեպի ներքին տուրիզմ, հաշվի առնելով նաև այն, որ սփյուռքից հոսքեր քիչ են լինելու, շուկայի լճացում ենք ստանալու: 

Եթե մինչ այս X թվով գործակալություններ էին սպասարկում ներքին տուրիզմը, հիմա դառնալու է X անգամ 7 կամ այլ թիվ: Այստեղ նաև որակի խնդիր է առաջանալու, որովհետև շատ կարճ ժամանակում վերապրոֆիլավորված ընկերությունը չի կարող ցույց տալ այն մակարդակը, որը ցույց կտար բազում տարիներ այդ ոլորտում գործունեություն ծավալած ընկերությունը:

 Ու քանի որ չունենք լավ օրենքներ, չկա նաև տուրիզմը վերահսկելու ոչ մի մեխանզիմ ու կառույց, շուկայում քաոս է առաջանալու: Մենք ուրախ ենք, որ ներքին զբոսաշրջության վրա շեշտ է դրվում, բայց շատ կարևոր է, որ այդ ամենը լավ համակարգվի: Կարևոր է նաև այն տեսանկյունից, որ ամեն ԱՁ բացողը չկարողանա դառնալ տուրիստական ընկերություն: Ընդհանուր առմամբ, տարբեր մոտեցումներ են պետք, որ ճիշտ ուղղության վրա գանք, իսկ հիմա ոլորտը բարձիթողի վիճակում է»:

 

Ռուբեն Բաղդիշյանը շեշտեց՝ անկասկած պետք է զարգանա ներքին տուրիզմը, բայց զարգացման համար պետք է ճիշտ ստրուկտուրա որդեգրվի. «Ոլորտը պետության կողմից ամեն կերպ պետք է վերահսկվի, ու անգամ շատ խիստ պատժամիջոցներ պետք է լինեն, որ ոչ ոք չփորձի դրանք շրջանցել: Այդ դեպքում լավ մասնագետների աջակցությամբ մենք կկարողանանք զարգացնել ներքին տուրիզմը»:

«Ռիմա թրավել» տուրիստական գործակալության տնօրեն Ռիմա Խաչատրյանն էլ միայն առաջիկա սկզբնական փուլում է ներգնա տուրիզմի որոշակի աշխուժություն սպասում: Ավելին՝ հաշվի առնելով քաղաքացիների՝ այս փուլում նաև իրենց ուղղված հարցումները, այլ պատկեր է կանխատեսում:

«Հայաստանում ապրող բնակիչները երկրից դուրս գնալու հնարավորություն չունեն, բայց ես խիստ կասկածում եմ, որ հնարավորության դեպքում չեն ցանկանա գնալ: Կան քաղաքացիներ, որոնք հենց այս պահի դրությամբ մեզանից արդեն Եգիպտոսի, Դուբայի և այլ երկրների մասին են հետաքրքրվում: 

Քանի որ արդեն ամիսներ է, ինչ տանն են, Հայաստանի ներսում երկու-երեք տեղ գնալու ցանկություն կլինի, բայց չեմ կարծում, որ կկարողանանք դրանից հետո ներքին տուրիզմն այդքան զարգացնել Հայաստանում: Բացի այդ, կա վախի գործոնը՝ պայմանավորված ներկա իրավիճակով: Մյուս կողմից՝ կարող է անձնական մեքենայով գնան որևէ տեղ՝ չդիմելով տուրիստական գործակալություններին»,-ասաց նա:

 

Անդրադառնալով ներքին զբոսաշրջությանն առնչվող խնդիրներին՝ Ռ. Խաչատրյանն ընդգծեց. «Պետք է կանոնակարգել հյուրանոց-տուրօպերատոր աշխատանքը: Ինչո՞ւ, որովհետև հյուրանոցներն ավելի մատչելի տարբերակներ են առաջարկում, քան տուրիստական ընկերությունները:

րինակ՝ հյուրանոցը տուրիստական գործակալությանը փաթեթը տալիս է 40 հազար դրամով, իսկ ինքը կարող է վաճառել 30 հազար դրամով: Հյուրանոցի ու տուրիստական գործակալության գները պետք է հաստատագրված լինեն: Հաշվի առնելով այս հարցը՝ մենք այստեղ խնդրի առաջ ենք կանգնում. եթե այսպես շարունակվի, զբոսաշրջային գործակալությունները կփակվեն: 

Մենք կարող ենք հաշվի առնել աշխարհի տարբեր երկրների փորձը, համեմատել ու օրինակ վերցնել: Օրինակ՝ Եգիպտոսում զբոսաշրջիկը չի կարող մոտենալ ու անմիջապես հյուրանոցում վճարել սենյակի համար, այլ ուղեգիրը պետք է ձեռք բերի տուրիստական ընկերություններից: 

Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով այն խնդիրները, որոնք մենք այսօր ունենք, ներքին զբոսաշրջությունը զարգացնելու մասին խոսք լինել չի կարող: Կան հստակ խնդիրներ, որոնք մենք պետք է կանոնակարգենք ու հասկանանք: Եթե, օրինակ՝ վերոնշյալ գները հաստատագրված լինեն, մենք այդպիսով կփրկենք զբոսաշրջային գործակալությունները»:

Ռիմա Խաչատրյանը նշեց, որ գործակալություններն են դրսից զբոսաշրջիկներ ապահովում, ու եթե որոշ ժամանակ հետո վերոնշյալ խնդիրներով պայմանավորված փակվեն ու չկարողանան դրսից զբոսաշրջիկներ բերել, կտուժեն ոչ միայն տուրիստական ընկերությունները, այլև նույն հյուրանոցները, ռեստորանային ցանցը, սննդի կետերը, տրանսպորտային ծառայությունները: «Իրականում զբոսաշրջությունից մի քանի օղակ է կախված: Ամեն ինչ փոխկապակցված է: Արտագնա տուրիզմից է կախված նաև ներքինը: Մենք չենք կարող միակողմանի դիտարկել ոլորտը: 

Զբոսաշրջությունը միակողմանի չի զարգանա»,-հավելեց նա:

Խոսելով համավարակի թողած արդեն առկա հստակ հետևանքների մասին՝ Ռ. Խաչատրյանը նշեց, որ զբոսաշրջային գործակալություններն այս պահին ամենատուժող օղակն են: 

«Եթե մյուս ոլորտները տուժել են ավելի ուշ, ապա տուրիստական գործակալությունները տուժած են հունվարից. մարտ, ապրիլ, մայիս ամիսների համար մարդիկ ավիատոմսեր, փաթեթներ էին ձեռք բերել, և մենք վաճառված բոլոր փաթեթների մասով հետվերադարձ ենք ձևակերպել: 

Կարելի է ասել՝ հինգ ամիս է՝ զբոսաշրջային ոլորտը տուժած է: Ընդհանուր առմամբ, ափսոս է կորցնել հատկապես այն գործակալություններին, որոնք շուկայում ճանաչված են, ունեն հեղինակություն ու երկար տարիների փորձ»,-ասաց նա:

 Բավարար չհամարելով աջակցության  ծրագրերը՝ նա շեշտեց, որ կառավարությունից այս հարցերին ավելի հստակ ուշադրություն են ակնկալում: 

Ռուբեն Բաղդիշյանն էլ հավելեց, որ կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու վերաբերյալ աջակցության փաթեթներում ներառված չէր ամենակարևոր կետը: «Խոսքը բիզնես վարկերի մասին է: 

Փաստացի, պետությունը տնտեսվարողի կողքին չկանգնեց: Եթե բոլոր հարցերով կանգնում ես տնտեսվարողի կողքին, բայց բիզնես վարկերը մնում են գոյություն չունեցող տուրիզմի հույսին, միևնույն է, նա այդ վարկը չի կարող վճարել: 

Իսկ եթե չվճարեց բիզնես վարկը՝ մնացած բոլոր միջոցառումները զրոյի են հավասարվում: Մեր ընկերությունը օգտվել է միջոցառումներից: 3-րդից ստիպված օգտվեցինք, քանի որ այլ ելք չունեինք՝ պետք է վճարեինք մեր հարկերը: 

Բայց երրորդով, փաստորեն, պետությունը մեզանով իր հարցերն է լուծում, բայց մեր հարցերին լուծում չի տրվում»,-եզրափակեց Ռ. Բաղդիշյանը:

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of Development