Yerevan, 14.April.2026,
00
:
00
BREAKING


Պետությունը կփոխհատուցի սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների կոմունալ վճարները

SOCIETY

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ-ում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների փոխհատուցման կարգը, անկանխիկ եղանակով վճարման համար հաշվի բացման, սպասարկման օրինակելի պայմանագրի ձևը և գումարի չափը սահմանելու մասին» նախագիծը, որի ընդունումը բխում է «ՀՀում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցություն ցուցաբերելու մասին» օրենքից և նպատակ ունի մեղմել սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սոցիալական վիճակը:

Նշվում է, որ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում ներկայումս բնակվում է ավելի քան 250 անձ, որից 74-ը միայնակ են: Սոցիալական բնակարանային ֆոնդում ներառվում են օրենսդրությամբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որպես սոցիալական բնակարանային ֆոնդ, ամրացված բազմաբնակարան շենքերը և «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի հիմնադրած և Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ, որպես սոցիալական բնակարանային ֆոնդ, գործող բազմաբնակարան շենքերը: Աջակցությունը կոմունալ ծառայությունների վարձավճարների փոխհատուցումն է:

Սոցիալական տներում շահառուներին կացարանով ապահովման կարգը և ծառայությունների տրամադրման գործընթացը կանոնակարգված է կառավարության 2015 թ.-ի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշմամբ, համաձայն որի, կացարանով ապահովվում են սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույք չունեցող անձինք, որոնք, սոցիալական վիճակով պայմանավորված, հնարավորություն չունեն լուծելու իրենց բնակարանային խնդիրը: 

Սոցիալական տունն անձին տրամադրում է միայն կացարան, և երբեմն էլ որոշ սոցիալական ծառայություններ, սակայն կոմունալ ծառայությունների դիմաց վճարում է բնակիչը, որը հոգում է նաև իր այլ ծախսերը`սննդի, հագուստի, կենցաղի հետ կապված: 

Տարիների փորձը ցույց է տվել, որ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուները հիմնականում դժվարանում են վճարել կոմունալ ծառայությունների վարձավճարները՝ կենսաթոշակը չի բավարարում միաժամանակ և՛ ապրելու, և՛ կոմունալ ծառայությունների դիմաց վճարելու համար, և պարբերաբար խնդիրներ են առաջացնում սոցիալական տների ղեկավարների համար: 

Կառավարության որոշման ընդունմամբ կկարգավորվի սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով փոխհատուցում տրամադրելու գործընթացը` նրանց սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների դիմաց: Յուրաքանչյուր տարվա համար փոխհատուցման չափը սահմանում է կառավարությունը՝ պայմանավորված ծառայությունների սակագների փոփոխության հետ:

Նախագծի ընդունման արդյունքում փոխհատուցում կտրամադրվի սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների, որոնց թիվը 2020թ.-ի հունվարի դրությամբ կազմում է 74 (հնարավոր է տարվա ընթացքում փոփոխվի): 

Ըստ նախնական հաշվարկների (հիմք է ընդունվել նրանց վերջին երկու տարվա ընթացքում սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրի դիմաց վճարված միջինացված ցուցանիշը), յուրաքանչյուր միայնակ կենսաթոշակառու ամսական վճարում է միջին հաշվով 12 հազար դրամ (երեք ծառայության համար միասին), որը ամբողջությամբ փոխհատուցելու դեպքում մեկ բնակչի հաշվարկով տարեկան կպահանջվի 144 հազար դրամ, իսկ 74 բնակչի հաշվարկով՝ տարեկան 10 մլն 656 հազար դրամ:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of Development