«Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է
POLITICSՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով նախնական դատական նիստը նշանակվել է հունիսի 23-ին՝ ժամը 14։00-ին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։
Գործը քննելու է դատավոր Տիգրան Գրիգորյանը։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը նոր հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտության համար:
Հայցի պատճառը քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն են առ այն, որ 2,4 մլրդ դոլարով պետք է ավելանա պաշտպանության բյուջեն, որից 1,2 մլրդը պետք է վերադարձվի թալանված գումարը եւ այդ հայտարարության ժամանակ հնչել է Ռոբերտ Քոչարյանի անունը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



