Նորքի տուն ինտերնատում երկու մահ է գրանցվել. մեկի պատճառը կորոնավիրուսն է
SOCIETYԵրևանի Նորքի տուն ինտերնատի՝ կորոնավիրուս ունեցող տարեցներից 2-ը մահացել են։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:
«Հիվանդանոցներում գտնվող 14 տարեցներից 11-ի վիճակը կայուն է։ Նախօրեին երեք ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների շրջանում երկու մահ է գրանցվել, մեկը՝ կորոնավիրուսից, մյուսը՝ ոչ: Կորոնավիրուսից մահացածը 90-ամյա պապիկ է»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Նորքի տուն ինտերնատում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել էր 45-ի, որոնցից 28-ը տուն ինտերնատի աշխատակիցներն են, իսկ17-ը` խնամվող տարեցները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



