Կորոնավիրուսի 19 նոր դեպք է գրանցվել Գեղարքունիքի մարզում․ մարզպետ
SOCIETYՄայիսի 21-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 309 դեպք, որոնցից 121-ն` առողջացած, 4-ը` մահվան ելքով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է մարզպետ Գնել Սանոսյանը:
«Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 19 նոր դեպք և 2 առողջացած։
Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 64 (տղամարդ) տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սևան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Զոլաքար, Գեղամասար, Գանձակ և Չկալովկա համայնքներում»,- գրել է Սանոսյանը:
1
The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGO
2
AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient Equipment
3
Acba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreement
4
Ucom Offers Virtual Cloud Server (VPS) Service
5
Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)



