Անհայտ անձինք քանդել և թալանել են դամբարանը
SOCIETY«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահապանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պահապանի հերթական այցի ժամանակ հայտնաբերվել է, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի Շողակաթ համայնքի Շորժա բնակավայրի վարչական սահմաններում գտնվող «Դամբարանադաշտ» հանրապետական նշանակության հուշարձանի պահպանական գոտու տարածքի մեկ դամբարան անհայտ անձինք, գանձագողության նպատակով, մոտ 1․6 մ լայնությամբ, 1․7 մ երկարությամբ, 1․5 մ խորությամբ քանդել և թալանել են։
Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզային ծառայությունը դիմել է ՀՀ ոստիկանության վարչության Ճամբարակի բաժին, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն իրավախախտներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



