Սիրիայում ռազմական գործողությունն ուղղված է Ռուսաստանի շահերի պաշտպանությանը. Պուտին
INTERNATIONAL NEWS: ՌԴՆախագահ Վլադիմիր Պուտինըհայտարարել է, որ Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունը, առաջին հերթին, Ռուսաստանի շահերի պաշտպանություն է:«Ցանկանում եմ ձեզերախտագիտություն հայտնելաշխատանքի համար, որը դուքկատարում եք Սիրիայում: Պետք է ասեմձեզ, որ, և դուք դա շատ լավ գիտեք, եսայդ մասին բազմիցս հ րապարակայնորենասել եմ. դա ոչ թե պարզապեսօգնություն է սիրիացի ժողովրդին ևՍիրիայի ղեկավարությանը, դաՌուսաստանի, մեր քաղաքացիներիշահերի պաշտպանության գծով ուղղակիաշխատանք է»,- նշել է Պուտինը ռուսաստանցի զինծառայողներին պետական պարգևների հանձնման արարողությանը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ն, նա ընդգծել է, որ Սիրիայում ահաբեկիչների կողմից կռվում են Ռուսաստանից, մասնավորապես, Հյուսիսային Կովկասի հանրապետություններից եկած մեծ թվով անձինք: Պուտինը հավելել է, որ նրանց տեսել է զինյալների կողմից` Սու-24 ռմբակոծիչի խոցման վայրում արված լուսանկերներում, որոնք համացանցում չեն տեղադրվել: «Այնտեղ (Սիրիայում) ձեր արածը մեր երկրի ուղղակիպաշտպանություն է»,- ասել է ՌԴ Նախագահը` զ գուշացնելով, որ եթե Ռուսաստանից եկած զինյալները Սիրիայում ամրապնդվեն, ապա վերադառնալու են և վերադառնում են: Ըստ նրա` ՌԴ հատուկ ծառայությունները կորուստներ են կրում ահաբեկիչների վերադարձից հետո: «Մենք մշտապես կորուստներ ենք կրում: Այնտեղ կռվում են, սովորում…պայթյուններ են իրականացնում, հարձակումներ և այլն»,- նշել է Ռուսատանի ղեկավարը` հավելելով, որ «զոհվում ենԱնվտանգության դաշնային ծառայության, ներքին զորքերի հատուկ նշանÕ �կության ջոկատների տղաները»:
Նա հայտարարել է, որ անհրաժեշտ է թույլ չտալ Ռուսաստանում 90-ականների կեսերի, 2000-ականների իրավիճակի կրկնությունը:«Սիրիայում ձեր աշխատանքը ուղղված է հենց այդ իրավիճակը թույլ չտալուն: Դա առաջին հերթին»,- նշել է Պուտինը:
Նա նաև հայտարարել է, որ Սիրիայում ՌԴ օդատիեզերական ուժերի գործողությունը դրական է ազդում մերձավորարևելյան տարածաշրջանում իրավիճակի վրա: «Ինչպես կռվել են սիրիացիներն այնտեղ, այնպես էլ կռվելու են, և մենք կարող ենքնրանց վրա ազդել միայն սահմանափակ ռեժիմում, բայց այն, ինչն այնտեղ տեղի է ունենում, դրական է, և դա ձեր ևձեր մարտական ընկերների շնորհիվ է, որոնք աշխատում են օդից Ö ‡ ղեկավարում են, ըստ էության, սիրիականզինված ուժերի ստորաբաժանումները»,- ընդգծել է Պուտինը ռուսաստանցի զինվորականների պարգևատրման արարողությանը:
Ռուսատանցի զինվորականները ձեռնամուխ են եղել Սիրիայում «Իսլամական պետություն» և «Ջաբհա ան Նուսրա»ահաբեկչական կազմակերպությունների զինյալների դեմ գործողություններին սեպտեմբերի 30-ին` Սիրիայի Նախագահ Բաշար ալԱսադի խնդրանքով: Ավիացիայի 50 միավոր ներառող խմբի գործողությանը հոկտեմբերի սկզբին միացել են ՌԴ ռազմածովայինուժերի նավերը, որոնք ահաբեկիչների օբյեկտներին թևվոր հրթիռներով հարվածներ են հասցրել Կասպից ծովից:Ռուսաստանցի օդաչուները ոչնչացրել են զինյալների ավելի քան 2 հազար օբյեկտներ: Ռուսատանը մտադիր չէ մասնակցելցամաքային գործողությանը:



