Օբաման չի բացառել, որ Կալիֆորնիայի կրակոցները կարող են ահաբեկչության հետ կապ ունենալ
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի բացառել, որ Կալիֆորնիայում տեղի ունեցած հրաձգությունը կարող է կապ ունենալ ահաբեկչության հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը: «Հավանականություն կա, որ այդ պատահարը կարող է կապ ունենալ ահաբեկչության հետ: Մենք դեռ չգիտենք»,- ասել է Օբաման՝ Սպիտակ տանը Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպումից հետո:
Նա նշել է, որ այդ գործի հետաքննությամբ զբաղվելու է Դաշնային հետախուզությունների բյուրոն՝ տեղական իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ: «Մենք մինչ այս պահը չգիտենք այս սարսափելի պատահարի պատճառները»,- ասել է Օբաման:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



