Աշտարակ – Ապարան ճանապարհին մեքենան 30 մետր գլորվել է ձորը
SOCIETYՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, հունիսի 24-ին, ժամը 02.54-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Աշտարակ - Ապարան ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ - Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ում «ՎԱԶ-2106» մակնիշի 65 LL 569 համարանիշով ավտոմեքենան (վարորդ` 19-ամյա Ա. Ս.) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը (մոտ 30 մ):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա.Ս.-ը, ուղեւորներ 18-ամյա Ս. Մ.-ն եւ 18-ամյա Հ. Ա.-ն հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը եւ անջատել մարտկոցը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



