Արցախի «Արդարություն» կուսակցությունը ևս մեկ անգամ վերահաստատեց իր դիրքորոշումը որպես ընդդիմադիր ուժ
POLITICSԱյսօր, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը, ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավորները և Արցախի «Արդարություն» կուսակցության անդամները հանդիպեցին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ։
Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին Արցախի անվտանգության, բանակցային գործընթացի, Արցախի Հանրապետության սուբեյկտայնության բարձրացման և այլ հարցերի շուրջ։
Արցախի «Արդարություն» կուսակցությունը ևս մեկ անգամ վերահաստատեց իր դիրքորոշումը, շեշտելով, որ որպես ընդդիմադիր ուժ հետամուտ է լինելու նախընտրական իր բոլոր ծրագրային թեզերի իրականացմանը, վերահսկելու է իշխանության կողմից իրականացված ծրագրերի օրինականությունն ու արդյունավետությունը։

1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



