Լայվերով,սելֆիներով ու ծառից ծառ թռնելով կորոնավիրուսի դեմ չեն պայքարում․ Շարմազանով
POLITICSԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Լայվերով,սելֆիներով և ծառից ծառ թռնելով՝ անհնար է կորոնավիրուսի դեմ պայքարել։
Նիկոլն համավարակի աննախադեպ տարածման մեղքը գցեց "սիրելի հայրենակիցների" գրպանը։
Ասում է, հույսներս ժողովրդի պատասխանատվությունն էր,բայց...
Բա հիմա ո՞նց չասես,այ ընկեր,կարանտինի ժամանակ դու չէ՞իր առանց դիմակների կառավարության նիստ անում ու "դաչայումդ" հանձնարարականներ տալիս պարետին։
Դու պատասխանատվություն ունեցե՞լ ես, որ մի հատ էլ ժողովրդին ես մեղավոր կարգում:
Լայվերով,սելֆիներով ու ծառից ծառ թռնելով կորոնավիրուսի դեմ չեն պայքարում։
Այս խայտառակ իրավիճակի միակ պատասխանատուն դու ես և քո միակ սխալն այն է,որ դեռ հրաժարական չես տվել»։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



