Ըմբիշ Ռազմիկ Միսակյանը Ստամբուլում հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն
SPORTՍտամբուլում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ հանդես եկող ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի չորս անդամներից միայն մեկին հաջողվեց մեդալ նվաճել:
50 կգ քաշային կարգում արծաթե պարգևի արժանացավ Ռազմիկ Միսակյանը, ով եզրափակիչում 5:2 հաշվով պարտվեց ռուսաստանցի Գաջիևին: Ի տարբերություն Միսակյանի, ով մրցակցին պարտվեց գրեթե հավասար պայքարում, արժանավայել գոտեմարտում, բրոնզե մեդալի համար պայքար մղող 64 կգ քաշային Սուրեն Խաչատրյանը ադրբեջանցի Սուլեյմանովի հետ գոտեմարտում առաջին երեք րոպեները 3:0 հաշվով հաղթելուց հետո, երկրորդում 7 միավոր կորցրեց, ավելին` 4:3 հաշվի ժամանակ նյարդերը տեղի տվեցին և նա ապտակեց Սուլեյմանովին: Նման պահվածքի համար մրցավարները մեկ միավոր մրցակցին տալով պատժեցին Խ աչատրյանին, այնուհետև մեր ըմբիշը Սուլեյմանովին թույլ տվեց ևս երկու միավոր վաստակել:Այս մասին տեղեկացնում է ըմբշամարտի ֆեդերացիան: