Yerevan, 14.April.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՅԻՍԻ). Հռչակ­վել է Հա­յաս­տա­նի Դե­մոկ­րա­տա­կան Հան­րա­պե­տու­թյան ան­կա­խու­թյու­նը

SOCIETY

ՏՈՆԵՐ

Հայաստան՝ Առաջին հանրապետության օր, Ադրբեջան՝ Հանրապետության օր, Բելառուս, Ղըրղըզստան և Ռուսաստան՝ Սահմանապահի օր, Եթովպիա՝ Ռազմական ռեժիմի անկման օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1877-ռուսական զորքերը մտել են Ալաշկերտ։

1878-ծնվել է ճարտարապետ Նիկոլայ Մադաթովը։

1903-ծնվել է ֆիզիոլոգ, ՀԳԱ թղթակից անդամ, ակադեմիկոս Էրզաս Հասրաթյանը։ 1915-ծնվել է կենսաբան Սարգիս Հակոբյանը։

1918-Թիֆլիսում հռչակվել է Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության անկախությունը։

1926-ծնվել է ակնաբույժ Տատյանա Հովսեփյանը։

1938-ծնվել է հայազգի խորհրդային կինոգետ, կինոքննադատ, Պետկինոյի նախագահ Արմեն Մեդվեդևը։

1956-ծնվել է քաղաքական և պետական գործիչ Ալբերտ Բազեյանը։ 1959-ծնվել է ֆրանսահայ անիմատոր Շարլ Բերբերյանը։

1988-ԼՂՀ-ի պետական և կուսակցական ղեկավար օրգանները նամակ են հղել ԽՄԿԿ Կենտկոմ՝ խնդրանքով առկա ծանր իրավիճակի պայմաններում մինչև ինքնավար մարզի վերջնական կարգավիճակը որոշելը այն հանել Ադրբեջանական ԽՍՀ-ի ենթակայությունից։

1989-վախճանվել է բանաստեղծ Խաչիկ Հրաչյանը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բուրունդուի հետ։

-Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ։

2001 - Երևանում բացվել է աչքի լազերային վիրահատության կենտրոնը:

2002- վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մասնակցությամբ բացվել է «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի երևանյան գրասենյակը:

2003-Խորհրդարանական ընտրություններին զուգահեռ հանրաքվեի են դրվել նաև սահմանադրական փոփոխությունները, բայց այդ փոփոխությունները չեն ստացել ժողովրդի քվեն:

2005- Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Շարլ Ազնավուրին է հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևը` Հայրենիքի շքանշանը, ասելով, որ այն ևս մեկ հավաստիք է հայ ժողովրդի` իր մեծ հայրենակցի հանդեպ ունեցած սիրո ու երախտիքի: 

2006- մասնագետները ձեռնամուխ են եղել Սև ծովում վթարի ենթարկված հայկական ինքնաթիռի «սև արկղների» վերծանմանը:

2009-քանի որ Ադրբեջանը արգելել է Ջուղայի գերեզմանատուն այցելել միջազգային դիտորդներին, Ամերիկայի աստղագիտական հետազոտությունների կենտրոնը համեմատել է 2003 թվականի և 2008 թվականի գերեզմանատան արբանյակային լուսանկարները և հաստատել, որ Ջուղայի գերեզմանատունը և այնտեղ գտնվող խաչքարերը ոչնչացված են։

2011-«Արթիկ» քրեակատարողական հիմնարկից համաներմամբ ազատ է արձակվել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

2013-Նորին արքայական մեծություն Ուելսի արքայազնը եղել է Հայաստանում, որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր:

2015-Լեռնային Ղարաբաղի Գերագույն դատարանը մերժել է ադրբեջանցի Շահբազ Գուլիևի ու Իլհամ Ասկերովի վճռաբեկ բողոքը՝ անփոփոխ թողնելով վերաքննիչ դատարանի դատավճիռը, որով նրանցից մեկը դատապարտվել էր ցմահ, մյուսը՝ 22 տարվա ազատազրկման՝ լրտեսության, դիվերսիայի և սպանության մեղադրանքով:

2016-Երևանում հանդիսավորությամբ բացվել է Գարեգին Նժդեհի արձանը։

ԱՇԽԱՐՀ

1539-իսպանացի կոնկիստադոր և Կուբայի գուբերնատոր Էռնանդո դե Սոտոն մտել է Ֆլորիդայի ափերում գտնվող Տամպու ծոց, նրա 6 000-անոց բանակը կտրել անցել է ներկայիս Ջորջիայի տարածքը և 1542 թվականին հասել Միսիսիպի։

1644-անգլիական քաղաքացիական պատերազմի ժամանակ Ջեյմս Ստենլիի ղեկավարած ռոյալիստները գրոհով վերցրել են Բոլթոնը, որի արդյունքում տեղի է ունեցել, այսպես կոչված, «բոլթոնյան սպանդը»։ -Բոստոնում հիմնադրվել է առաջին բաբտիստական համայնքը։

1738-ծնվել է ֆրանսիացի բժիշկ և քաղաքական գործիչ Ժոզեֆ Գիլ յոտինը, որի անունից էլ անվանվել է մահապատժի միջոց գիլ յոտինը։

1738-Լոնդոնում ստեղծվել է առաջին փակ լողավազանը։

1812-Կուտուզովը կնքել է Բուխարեստյան հաշտությունը թուրքերի հետ, ըստ որի, Ռուսաստանը ստացել է Բեսարաբիան և Դանուբի ակունքը. ավարտվել է 1806 թվականի ռուս-թուրքական պատերազմը։

1830-ԱՄՆ-ի նախագահ Էնդրյու Ջեքսոնը ստորագրել է հնդկացիների վերաբնակեցման հրամանագիրը, ըստ որի, նրանք հրաժարվում են Միսիսիպիում իրենց հողերից՝ բոլոր քաղաքացիական իրավունքներից և ազատություններից օգտվելու պայմանով։ Արտաքսումը սկսվել է 

1831 թվականին, ընդ որում, որոշ հնդկացիական ցեղեր ապստամբել են, որոշներն էլ փորձել են իրենց իրավունքները վերականգնել օրինական ճանապարհով՝ դիմելով դատարաններ, սակայն այդ ամենը արդյունք չի ունեցել։

1858-կնքվել է Անգուրյան պայմանագիրը, ըստ որի, Ամուրի մարզն անցել է Ռուսաստանին, իսկ Ուսսուրական մարզը սահմանվել է որպես Չինաստանի հետ համատեղ օգտագործման տարածք։

1863-Բոստոնում ստեղծվել է առաջին ռազմական ստորաբաժանումը, որը ամբողջությամբ բաղկացած է եղել սևամորթներից։ 

1905-ռուսական նավատորմը ջախջախվել է Ցուսիմյան ճակատամարտում։

 

1908-ծնվել է անգլիացի գրող Յան Ֆլեմինգը, որը հայտնի է Ջեյմս Բոնդի մասին իր վեպերով։

1927-ԽՍՀՄ-ում շրջանառության մեջ են դրվել առաջին ծրարները, որոնք իրենց վրա ունեցել են տպագրված նամականիշներ։ 1928-միաձուլվել են «Կրայսլեր» և «Դոջ» ավտոմոբիլային կոնցեռնները։

1935-տեղի է ունեցել «Messerschmitt Bf.109» գերմանական կործանիչի առաջին թռիչքը, որը հանդիսացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենամասսայական ինքնաթիռը։

1957-ԱՄՆ-ում հիմնադրվել է ձայնագրության ազգային ակադեմիան, որն էլ հանձնում է երաժշտության աշխարհում հայտնի մրցանակը՝ «Գրեմմին»։

1987-Մոսկվայի Կարմիր հրապարակում վայրէջք է կատարել գերմանացի Մատիաս Ռուստի սպորտային ինքնաթիռը։ 

1997-Կիևում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի, բաժանվել է ԽՍՀՄ Սևծովյան նավատորմը։

1998-Բելիջուստան տարածքում Պակիստանը իրականացրել է յուրաքանչյուրը 18 կիլոտոննա հզորությամբ հինգ միջուկային լիցքերի ցամաքային փորձարկում։

2019-հարյուրավոր վրացիների մասնակցությամբ բողոքի ակցիա է իրականացվել «Դավիթ Գարենջի» վանական համալիրի մոտ։

Ի ՄԻ ԲԵՐԵՑ Կ. ԽԱՉԻԿՅԱՆԸ

Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms