Forbes-ը Պորոշենկոյին ընդգրկել է Ուկրաինայի ամենահարուստ գործարարների եռյակում
INTERNATIONAL NEWSForbes-ի ուկրաինական հրատարակությունը 2016 թվականից ի վեր առաջին անգամ հրապարակել է երկրի հարյուր հարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը: Առաջին տեղում հանքարդյունաբերական մագնատ Ռինատ Ախմետովն է, որի կարողությունը գնահատվում է 2,8 միլիարդ դոլար: Հաջորդը «Interpipe» կազմակերպության սեփականատեր Վիկտոր Պինչուկն է, և, երրորդը, նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն՝ յուրաքանչյուրը1,4 միլիարդ դոլար կարողությամբ: Վարկանշային աղյուսակում ութ մարդու ունեցվածքը կազմում է առնվազն մեկ միլիարդ դոլար։ «Ոսկե հարյուրյակի» գումարային ամբողջ ունեցվածքը գերազանցել է 31 միլիարդ դոլարը: Պորոշենկոյի ունեցվածքի հիմնական աղբյուրը «Roshen» հրուշակեղենի կորպորացիան է: 2019-ին «Roshen»֊ի եկամուտներն աճել են 41%-ով՝ հասնելով 1,4 միլիարդ գրիվենի:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



