Yerevan, 28.August.2026,
00
:
00
BREAKING


Լանզարոտի կոնվենցիայի շուրջ հետագա հանրային քննարկումների արդյունքում պետք է ընդունվեն մեր ազգային արժեքներին համահունչ կարգավորումներ. Արմեն Սարգսյան

POLITICS

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է կրթության փորձագետ Անահիտ Բախշյանին, ով բաց նամակով դիմել էր նախագահին՝ իր մտահոգությունները հայտնելով Ազգային ժողովի վավերացրած Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ:

Մինչ բուն թեմային անցնելը նախագահ Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ անդրադարձել է կորոնավիրուսի համավարակին՝ կրկին կոչ անելով քաղաքացիներին լինել զգոն և պահպանել անհրաժեշտ բոլոր կանոնները: «Ինձ պարտավորված եմ զգում օգտագործել այս առիթը և ևս մեկ անգամ դիմել մեր բոլոր հայրենակիցներին՝ կոչ անելով պահպանել սոցիալական հեռավորության բոլոր կանոները։ Չեմ ուզում, որ մեր հայրենակիցներից որևէ մեկը մտածի, որ եթե օրական 10 կամ ավելի քիչ մարդիկ են մահանում, կարելի է սա համարել սովորական կյանք։ Սա սովորական կյանք չէ։ Սա հսկայական դժբախտություն է,-ասել է նախագահը: -Պատկերացրեք 5, 10, 15 ընտանիքներ իրենց հարազատներին են կորցրել։ Ուզում եմ այս առիթն օգտագործել նաև իմ ցավակցությունը հայտնել նրանց։ Անպայման պետք է շատ ուշադիր, շատ սկզբունքային ու կարգապահ լինենք, անենք մեզնից պահանջվող ամեն ինչ և ավելին»:

Նախագահն իր շնորհակալական խոսքն է ուղղել նաև բժիշկներին՝ ծանրաբեռնված ու նվիրված աշխատանքի համար. «Ուզում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել մեր բժիշկներին։ Անկախ նրանից, թե ինչ է կատարվում, մենք այսօր գիտենք, որ բժիշկներն աշխատում են օր ու գիշեր, իրենց ու իրենց ընտանիքի կյանքն են վտանգի տակ դնում։ Հիվանդանոցներին պետք է վերաբերվենք որպես առողջության բաստիոնների, ամրոցների։ Բոլոր բժիշկներին հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը՝ սկսած գլխավոր բժիշկներից մինչև հերթապահ բժիշկներ, սանիտարներ, պահակներ։ Դուք այսօրվա մեր հերոսներն եք»։

Ծանոթանալով Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ տիկին Բախշյանի մտահոգություններին՝ նախագահ Սարգսյանը նախ և առաջ նշել է, որ ինքը ևս մտահոգություններ ունի:

Անդրադառնալով իր կողմից կոնվենցիան ստորագրել-չստորագրելու հարցին՝ նախագահը ներկայացրել է իրավական գործընթացը՝ նշելով, որ Ազգային ժողովի կողմից վավերացումից հետո Հանրապետության նախագահը ստանում է ոչ թե կոնվենցիան, այլ կոնվենցիայի վավերացման մասին Ազգային ժողովի ընդունած օրենքը և ունի խիստ սահմանափակ իրավասություններ. առաջինը՝ դիմել Սահմանադրական դատարան, եթե համարում, որ Սահմանադրության հետ կա հակասություն։ Սակայն, հաշվի առնելով, որ Սահմանադրական դատարանն արդեն իսկ հայտնել է, որ հակասություն չկա, նախագահին մնում է երկրորդ տարբերակը՝ ստորագրել։ Նախագահի կողմից չստորագրելու դեպքում, այն մի քանի օրվա ընթացքում ստորագրվում է ԱԺ նախագահի կողմից և մտնում ուժի մեջ:

«Կոնվենցիային կարող եք նայել որպես միջազգային օրենք կամ սկզբունքների հայտարարագիր։ Սակայն այն ստորագրած 47 երկրներից յուրաքանչյուրը կոնվենցիան ընդունելիս որոշ կետեր բացառելու իրավունք ունի։ Մեր դեպքում մեր Ազգային ժողովը չի բացառել որոշակի կետեր, հետևաբար՝ կոնվենցիան այնպիսին է, ինչպիսին որ կա։ Կոնվենցիան ընդունելուց հետո, ցանկացած երկիր այն ընդունում է որպես սկզբունք։ Սակայն սկզբունքից մինչև կիրառում հսկա ճանապարհ կա,-պարզաբանել է նախագահը: -Ինձ հետարքրում է, թե սրանից 10 ամիս, 10 տարի հետո ի՞նչ է լինելու։ Կիսում եմ բոլորի անհանգստությունը։ Կարծում եմ՝ ամենակարևոր խնդիրը հետևյալն է՝ արդյո՞ք մենք ունենալու ենք, ինչպես նախկինում, որոշ դեպքերում, այսպես ասած զգացական արտահայտություններ, կոչեր և մի քանի օր հետո մոռանալու ենք՝ առանց հետագա քայլերի վերաբերյալ քննարկումների։ Սա իսկապես մեր ողջ ժողովրդի ուշադրության կարիքն ունի։ Խոսքը վերաբերում է մեր երեխաներին, նրանց առողջությանը, պաշտպանությանը, կրթությանը։ Ես ոչ միայն կիսում եմ Ձեր անհանգստությունը, այլ կարող եմ ասել, որ իմ անհանգստությունն ավելի մեծ է»։

Նախագահը նշել է, որ տարբեր երկրներ կոնվենցիայի կիրառության տարբեր ձևեր են ընտրում: Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի իր ձևով մեկնաբանել սկզբուքները և իր ձևով կիրառել։ Կան երկրներ, որոնք փորձնական կիրառում են մի քանի դպրոցում, կան երկրներ, որոնք այդ գործընթացներում ներգրավում են ծնողներին, կան երկրներ, որոնք կրթությունն սկսում են տարբեր տարիքից:
Նախագահ Սարգսյանի խոսքով՝ ինչքան էլ համամարդկային սկզբունքները նույնն են, գոյություն ունեն ազգային, մշակութային առանձնահատկություններ, որոնք յուրաքանչյուր երկիր հաշվի է առանում կոնվենցիան կիրառելու ընթացքում:

Կոնվենցիայի վավերացումը նախագահը համարել է միայն գործընթացի սկիզբը, որին պետք է հաջորդեն հանրային քննարկումներ՝ անհրաժեշտ օրենքների ընդունման հետ կապված, և այդ օրենքները, հաշվի առնելով մեր ազգային արժեքները, պետք է սահմանեն անհրաժեշտ կարգավորումներ՝ տալով մի շարք կարևոր հարցերի պատասխաններ:

«Կան սկզբունքային մի քանի հարցեր: Նախ և առաջ այն հարցերը, որոնք վերաբերում են բռնությանը, դրա վերացմանը,-ասել է Հանրապետության նախագահը: -Դա զգայուն խնդիր է: Մեր մշակույթն այնպիսին է, որ շատ հաճախ մարդիկ նախընտրում են թաքցնել: Բայց նույնիսկ, եթե չեն թաքցնում, եթե երեխան բռնության է ենթարկվել, որը մեծ դժբախտություն է, ապա շատ զգույշ պետք է լինենք ամբողջ ընթացքում: Եթե այդ բռնության արդյունքում որոշակի իրավական գործընթաց է սկսվում, պետք է այնպիսի մեխանիզմներ սահմանվեն, որ երեխային հավելյալ սթրեսի չենթարկեն: Հետևաբար, բռնությունը բացառելուց զատ, պետք են օրենքներ, կանոններ, մեխանիզմներ, որ երեխան չվերապրի այդ ամենը: Ուրեմն, բռնության հետ կապված էլ հսկայական խնդիրներ ունենք, որ դեռ պետք է լուծենք»:

 

Նախագահն առանձնացրել է կրթության ոլորտի այն կարևոր սկզբունքները, որոնք պետք է սահմանվեն ապագայում. «Առաջինը՝ ո՞վ է դասավանդում: Գաղտնիք չէ, որ երբեմն նույն ուսուցիչը դասավանդում է մի քանի առարկաներ: Ուսուցիչը պետք է ներկայացնի հենց այն արժեքները, որ մենք ուզում ենք, որ ներկայացվեն: Եթե ուսուցիչն այդ արժեքները չի ներկայացնում, ապա ավելի շատ վնաս է տալու, քան օգուտ:

Երկրորդ հարցը՝ ի՞նչ ենք դասավանդելու: Սա շատ էական է, ուստի մենք կարիք ունենք օրենքների, համապատասխան դասագրքերի, ծրագրերի, որպեսզի դասավանդող ուսուցիչներին ևս վերապատրաստեն: Դա մի օրում չի լինելու. դա հսկայական աշխատանք է: Հակառակ դեպքում, դու չես կարող թույլ տալ, որ որևէ մեկը, նույնիսկ ամենաբարձրակարգը, դպրոց մտնի, եթե որոշակի ստանդարտներ չկան:

Եվ, շատ էական է, թե ինչպես ենք դասավանդելու: Ընդ որում, այդ դասավանդումը շատ հաճախ պետք է անհատական լինի: Ուսուցման գործընթացը հսկայական աշխատանքի կարիք ունի: Շատ կարևոր է ծնողների դերը և նրանց կարծիքը: Կոնվենցիայում հստակ գրված է ծնողների դերի մասին, և ծնողներն իրավունք ունեն իրենց կարծիքն արտահայտելու: Կան երկրներ, որոնք որոշել են, որ ուսուցման լավագույն ձևը ծնողների ներգրավմամբ է:

Եվ, վերջապես, կրթությունը պետք է լինի անհատական՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի, նրա ընտանիքի առանձնահատկությունները, քանի որ կարող ենք այդ երեխային և՛ վնասել, և՛ օգնել:

Մենք գտնվում ենք մի իրավիճակում, որ այս բոլորի մասին ո՛չ հանրային քննարկում ենք ունեցել, ո՛չ կոնկրետ առաջարկություններ են եղել, որոշ քաղաքական գործիչներ արտահայտել են դրական կարծիքներ, բայց այդ բոլորը պետք է համակարգվի, դառնա օրենք, ուսումնական ծրագիր»:

Վերոնշյալ կարևորագույն հարցերի պատասխանը տալու համար նախագահը կարևորել է հանրային քննարկումների իրականացումը ու շահագրգիռ բոլոր շրջանակների ու անհատների կողմից խնդրի նկատմամբ մշտական ուշադրությունը:

«Իմ ամբողջ անհանգստությունն այն է, որ մեր ամբողջ էներգիան չգնա միայն ձայնին, և այլևս էներգիա չմնա, որ երեխաներին կրթենք և պաշտպանենք, որ մշակենք անհրաժեշտ կարգավորումները,-նշել է նախագահը: -Եթե մարդիկ ասում են, որ որևէ այլ երկրում, որտեղ այս կոնվենցիան ընդունելու են, իրենց ազգային արժեքների վրա չեն հիմնելու, սխալվում են: Նախ և առաջ պետք է սահմանենք մեր ազգային, ընտանեկան արժեքները: Եվ հետո ասենք, շատ լավ, 21-րդ դարում այս արժեքներն ինչ-որ ձևով կփոփոխվեն, կվերաիմաստավորվեն: Մենք տարբերվում ենք այլ երկրներից»:

Նախագահ Սարգսյանն առաջարկել է տիկին Բախշյանին, ինչպես նաև բոլոր անհատներին, կազմակերպություններին, որոնք անհանգիստ են, սկսել հանրային քննարկումից: «Իրական ճանապարհն այսօր այս խնդրի վերջը չէ: Մեր շատ հայրենակիցներ մտածում են, որ այսօր վերջն է, ստորագրվեց, և վերջ: Այսօր այս գործընթացի սկիզբն է՝ ցույց տալու, թե մեզանից ովքեր են իսկապես անհանգստացած մեր երեխաների կրթությամբ և նրանց պաշտպանությամբ,-ընդգծել է նա: -Ամեն մի օրենքի համար մենք պետք է պահանջենք, որ լինի հանրային քննարկում՝ բաց, մասնակցային, և այստեղ ես Ձեր համախոհն եմ: Անկախ նրանից ես նախագահ լինեմ, թե ոչ, ես Ձեր համախոհն եմ և հետևելու եմ: Ձեր, այսինքն՝ մեր ազգի համախոհն եմ: Որևէ մեկն իրավունք չունի թեթև վերաբերվելու այս գործընթացին: Մենք ունենք արժեքներ, որոնք ամեն գնով պետք է պահպանենք»:

Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME