Արայիկ Հարությունյանը նախարարներ է նշանակել
POLITICSԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Լևոն Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար։
Վահրամ Բաղդասարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար։
Դավիթ Պողոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ։
Նույն օրը երկրի ղեկավարը հաստատել է կառավարության որոշումներ, համաձայն որոնց՝ Էդգար Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից` իր դիմումի համաձայն:
Հայկ Բախշիյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



