Թուրքական բուհերի ռուսաստանցի ուսանողները հեռանում են երկրից
INTERNATIONAL NEWSՌուսական Սու-24 ինքնաթիռը թուրքական ռազմական կործանիչների կողմից խոցելու հետևանքով Թուրքիայի և Ռուսաստանի միջև լարված հարաբերություններն իրենց ազդեցությունն են գործել նաև կրթական ոլորտի վրա: Վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, թուրքական համալսարաններում սովորող ռուսաստանցի ուսանողները սկսել են թողնել իրենց բուհերն ու վերադառնալ Ռուսաստան:
Թուրքական տարբեր համալսարանների դասախոսներ ու պրոֆեսորներ դժգոհել են ստեղծած իրավիճակի առնչությամբ՝ նշելով, որ ռուս-թուրքական քաղաքական լարված ֆոնին տուժում է կրթությունը:
Օրինակ, Թուրքիայի Գազի համալսարանի պրոֆեսոր Սուլեյման Բույուքբերբերը հայտնել է, որ իրենց մոտ կա 20 ռուսաստանցի ուսանող, որոնցից 7-ը ՌԴ դեսպանատնից ստացած հատուկ գրությունից հետո հեռացել են այնտեղից:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



