ԱՄՆ-ում վերացվել են բանակում կանանց ծառայության հետ կապված բոլոր սահմանափակումները
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել է ամերիկյան բանակում կանանց ծառայության հետ կապված բոլոր սահմանափակումների վերացման մասին: Այժմ կանանց կթույլատրեն վարել տանկեր, կրակել ականանետներից եւ կռվել հետեւազորում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Նրանք կկարողանան ծառայել բանակային ռեյնջերների, կանաչ բերետավորների, ծովային կատուների, ծովային հետեւակի, օդային դեսանտի եւ բոլոր այն զորատեսակների ստորաբաժանումներում, որոնք ավելի վաղ բաց էին միայն տղամարդկանց համար»,- հայտարարել է Քարթերը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի զինված ուժերն այլեւս չեն կարող իրենց թույլ տալ չօգտագործելու երկրի տաղանդների կեսը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



