Yerevan, 14.April.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՀՈՒՆԻՍԻ). Ո՞վ է եղել աշ­խար­հում ամե­նա­ե­րի­տա­սարդ առա­ջին տի­կի­նը

SOCIETY

ՏՈՆԵՐ

Իտալիա՝ Հանրապետության օր, Բուլղարիա՝ Խրիստո Բոտևի օր, Ռուսաստան՝ Առողջ սննդի և ավելորդ սննդից հրաժարվելու օր, Թայլանդ՝ Անանասի փառատոն:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1601- վախճանվել է եկեղեցական-հասարակական գործիչ Ազարիա Ա Ջուղայեցին։ 

1799–Ռուսաստանի ցար Պավել 1-ինի հրամանով Ռուսաստանը ճանաչել է Արցախի մելիքների անկախությունը։

1875 –ծնվել է երկրաբան Հովհաննես Կարապետյանը։

1921– գերմանական դատարանը անմեղ է ճանաչել Սողոմոն Թեհլերյանին, որը սպանել էր Թալեաթ փաշային։

1941-վախճանվել է ֆրանսահայ գրող Վազգեն Շուշանյանը։

1947 –ծնվել է լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։

1961 –ծնվել է բանաստեղծ և երգահան Էդուարդ Զորիկյանը։

1978- Մադրիդում երեք հայ գրոհայիններ հարձակվել են Թուրքիայի դեսպան Զեկի Կյուներալպի ավտոմեքենայի վրա, որի արդյունքում զոհվել են դեսպանի կինը, նախկին դեսպան Բաշիր Բալս-օղլուն և մեկ իսպանացի։ Ահաբեկչական գործողության պատասխանատվությունը իր վրա է վերցրել ԱՍԱԼԱ-ն։ 

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Պարագվայի հետ։

1985- վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Սուրեն Ավչյանը։

1992– ընդունվել է Արցախի դրոշը։

2001-«Երևան» հյուրանոցում բացվել է Եղիշե Չարենցի հուշատախտակն ու նրա անունը կրող մշակութային կենտրոնը:

2012-Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին:

2016-Գերմանիայի Բունդեսթագը գրեթե միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

2018- որպես բողոքի գործողություն՝ մի քանի տասնյակ ցուցարարներ փակել են Ստեփանակերտի կենտրոնական՝ Ազատամարտիկների փողոցը, պահանջելով ԼՂ ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը։ Բողոքի ակցիան կապված է եղել նախորդ օրը քաղաքացու և ԱԱԾ աշխատակցի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետ։

ԱՇԽԱՐՀ

455 - վանդալները ներխուժել են Հռոմ և երկու շաբաթ թալանել այն։

1098– Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ ավարտվել է Անտիոքի պաշարումը։

1305 – ծնվել է մոնղոլական պետության իշխան Աբու-Սայիդ Բահատուր Խանը։

1537 -հատուկ բուլլայով Հռոմի պապ Պավել 3-րդը ճանաչել է հոգու առկայությունը հնդկացիների մոտ և արգելել նրանց վերածել ստրուկների։

1621 – ծնվել է հոլանդացի նկարիչ Իսահակ վան Օստադեն։

1652 -Բոգդան Խմելնիցկու ապստամբության ժամանակ տեղի է ունեցել Բոտագի ճակատամարտը։

1740 –ծնվել է ֆրանսիացի արիստոկրատ գրող և փիլիսոփա Մարկիզ դե Սադը։

1800 -Նապոլեոն Բոնապարտի երկրորդ իտալական ներխուժման ժամանակ ֆրանսիական բանակը գրավել է Միլանը։

1805 -եռօրյա ռմբակոծությունից հետո Մարտինիկայի Ալմաստե ժայռը գրաված անգլիացիները հանձնվել են։

1851 -ԱՄՆ-ի Մեն նահանգը մտցրել է «չոր օրենք». Մենը դարձել է նման օրենք ընդունող առաջին նահանգը։

1891 -իռլանդացի Ուիլ յամ Մակմարայի առաջարկով ֆուտբոլում մտցվել են տասնմեկ մետրանոց տուգանային հարվածները։

1882– վախճանվել է Իտալիայի ազգային հերոս, ազատագրական շարժման գործիչ Ջուզեպպե Գարիբալդին։

1886– ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին և միակ անգամ «Սպիտակ տանը» տեղի է ունեցել պսակադրություն։ ԱՄՆ-ի նախագահ Գրովեր Կլիվլանդը ամուսնացել է Ֆրենսիս Ֆոլսոմի հետ, որն իր հերթին դարձել է ԱՄՆ-ի ամենաերիտասարդ (21 տարեկան) առաջին տիկինը։

1896- իտալացի Գուգլիելմո Մարկոնին ԱՄՆ-ում արտնագրել է ռադիոն։

1897 -«New York Journal» օրաթերթը, ժխտելով Մարկ Տվենի մահվան մասին լուրերը, արտատպել է նրա հեռագիրը Լոնդոնից, որտեղ Տվենը հայտնել է, որ իր մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են։

1910 -հոլանդական Նոր Գվինեայում հայտնաբերվել են պիգմեյների ցեղեր։

1913 – ծնվել է գերմանացի երգիչ-երգահան և գրող Վալտեր Անդրեաս Շվարցը։

1924 -ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիները ստացել են ամերիկյան քաղաքացիություն։

1946 -Իտալիան հանրաքվեի արդյունքում դարձել է հանրապետություն, կանայք ստացել են ընտրելու իրավունք։

1953– տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի թագադրումը։

1955-հիմնադրվել է Բոյկանուր տիեզերակայանը։

1962-ԽՍՀՄ-ի Նովոչերկասկ քաղաքում թանկացումների դեմ գործադուլ հայտարարած աշխատողների վրա կրակ է բացվել ուժայինների կողմից, սպանվել է 24 մարդ։

1988-վախճանվել է հնդիկ դերասան Ռաջ Կապուրը։

2010 -զանգվածային սպանություն է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի Կեմբրիայ կոմսությունում, Դերրիկ Բերդը գնդակահարել է 12 մարդու և վիրավորել 25-ին, որից հետո ինքնասպան է եղել։

Ի ՄԻ ԲԵՐԵՑ Կ. ԽԱՉԻԿՅԱՆԸ

 

Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms