Առյուծներին դժվար օր է սպասվում․ հունիսի 2-ի աստղագուշակը
LIFEԽոյ։ Օրվա առաջին կեսն անցնում է հանգիստ և իր հետ կարևոր իրադարձություններ չի բերում: Լավ կլինի նվազեցնել գործնական ակտիվությունը և կենտրոնանալ ընթացիկ խնդիրների լուծման վրա: Ցանկալի չէ ապագայի հետ կապված հարցեր քննարկել կամ պայմանավորվել ինչ-որ մեկի հետ համագործակցության մասին: Երեկոյան դրական միտումների ազդեցությունն ուժեղանում է: Ձեր բախտը կբերի ֆինանսական հարցերում, հնարավոր են հաջող գործարքներ և շահավետ գնումներ: Օրը հետաքրքիր ծանոթություններ է խոստանում: Մարդկանցից, ում հետ հանդիպում եք, կարելի է շատ բան սովորել:
Ցուլ։ Օրվա մեծ մասն անցնում է բացասական միտումների ազդեցությամբ, կորուստների և լուրջ սխալներ գործելու վտանգ կա: Ինչքան կարևոր են գործերը, որոնցով պատրաստվում եք զբաղվել, այնքան կարևոր է դրանք երեկոյան կողմ ծրագրելը: Օրվա վերջն ավելի հաջող է դասավորվում, քան սկիզբը: Դուք ղեկավարվում եք բացառապես ձեր հետաքրքրություններով և չեք թաքցնում դա: Շրջապատին դա դուր չի գալիս, և ձեր հասցեին շատ քննադատություններ են հնչում: Ցանկալի չէ մեկնել ուղևորությունների, հատկապես ավագ ազգականների կամ այն մարդկանց հետ, որոնցից կախված է ձեր կարիերայի հետագա զարգացումը: Հարաբերությունները կարող են անհարկի փչանալ:
Երկվորյակներ։ Վատ օր չէ: Հաջողություններն ուղիղ համեմատական են գործադրված ջանքերին, այնպես որ, եթե ցանկանում եք կարևոր հաղթանակներ գրանցել, պատրաստ եղեք չարչարվել: Ձեր ինտուիցիան շատ սուր է, դրա հուշումներն օգնում են և´ գործնական, և´ անձնական խնդիրներ լուծելիս: Բարենպաստ օր է նոր ծանոթությունների համար: Դուք առանց որևէ դժվարության գուշակում եք, թե ով է արժանի ձեր ընկերակցությանը, իսկ ումից արժե հեռու մնալ: Աշխարհիկ միջոցառումների ժամանակ դուք համընդհանուր ուշադրության եք արժանանում ոչ միայն ճաշակով ընտրված հագուստի, այլև անբասիր վարվելակերպի և հումորի զգացումի շնորհիվ:
Խեցգետին։ Ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես կուզեիք, բայց ձեր լավատեսությունը չեք կորցնում և հենց այդ պատճառով հասնում եք հաջողությունների, այն էլ՝ նշանակալի: Շրջապատը հիանում է ձեր կենսուրախությամբ, նախանձում է ձեր էնտուզիազմին, հաճույքով օգնում է ձեզ հետաքրքիր գաղափարների իրագործման ճանապարհին: Օրը հաճելի կլինի հատկապես այն Խեցգետինների համար, ովքեր զբաղեցնում են ղեկավար պաշտոններ, որոնց ենթակաները հասկանում են կես խոսքից: Գործնական ուղևորությունները հաջող կլինեն, տնից հեռու կարելի է գտնել գործընկերների և նրանց հետ շահավետ գործարքներ կնքել: Անձնական հարաբերություններում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, բայց առողջ դատողությունը հուշում է ձեզ, թե ինչպես պետք է վարվել կոնֆլիկտներից խուսափելու և խաղաղություն պահպանելու համար:
Շարունակությունը՝ այստեղ