Yerevan, 13.April.2026,
00
:
00
BREAKING


Կա Սևանա լիճը կորցնելու վտանգ, բայց կանխմանն ուղղված գործողությունները դանդաղում են

SOCIETY

Օրերս հրավիրված ասուլիսի ժամանակ շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանն անդրադարձավ Սևանա լճի ներկայիս խնդիրներին: Նախարարությունն արդեն իսկ բարձրաձայնում է, որ, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Սևանա լիճը կծաղկի:

Ըստ փոխնախարարի, վերցված փորձանմուշները ցույց են տվել լճում ֆոսֆորի քանակության որոշակի սպառում, ինչը կարող է վկայել, որ առկա է որոշակի բակտերիաների աճ, և ծաղկման նախնական փուլերն արդեն սկսվել են: 

Միևնույն ժամանակ փոխնախարարն ընդգծել է՝ կան այնպիսի գործոններ, որոնք հավելյալ բացասական ներգործություն են ունենում Սևանա լճի էկոհամակարգի վրա, մասնավորապես գլխավոր խնդիրներից է լճի ջրի մակարդակի իջեցումը, ինչին զուգահեռ տարիներ շարունակ լիճ են լցվել կենցաղային և այլ կեղտաջրերը, ամբողջությամբ խաթարել Սևանա լճի էկոհամակարգը: 

Ղափլանյանը նաև ահազանգ է հնչեցրել՝ երբ արձանագրվում է կապտականաչ ջրիմուռների աճ, նշանակում է՝ մտնում ենք լճի ճահճացման փուլ: Այսինքն՝ եթե ժամանակին միջոցառումներ չիրականացվեն, չկանխվի օրգանական զանգվածի ներհոսքը դեպի լիճ, կարող ենք փաստացի կորցնել Սևանը:

Ինչի՞ մասին է ահազանգում շրջակա միջավայրի նախարարությունը: Բարձրաձայնում է նույն կնճռոտ հարցերը, որոնք ամիսներ, անգամ տարիներ շարունակ եղել են բնապահպանների ուշադրության կենտրոնում, սակայն ամենատարբեր պատճառներով՝ ամենաթողության, անտարբերության, ֆինանսների բացակայության և այլն, լուծում չեն ստացել: 

Մեկ այլ հարց է նաև, որ ինչպես շատ ոլորտներում, Սևանա լճի վերաբերյալ որոշումներ կայացնելիս, կարծես թե, անտեսվում է գիտնականների, շահագրգիռ կողմերի կարծիքը: Նրանց խոսքը, անհանգստությունն որևէ արձագանք չի ստանում:

«Փաստը» բազմիցս անդրադարձել է լճի խնդիրներին, մասնավորապես, թե ինչու է այն կանաչում, ինչ խնդիրներ ունի լճի էկոհամակարգը, ընդհուպ ահազանգելով, որ կարող ենք կորցնել մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող լիճը: 

Բնության հանդեպ մեր, որպես պետության և հասարակության, վերաբերմունքը խիստ պոպուլիստական է: Մենք միայն սպառող ենք, մտածում ենք, որ ջուրը երբեք չի ցամաքի, հողն ինքն իրեն կվերականգնվի և այսպես շարունակ: 

Կառավարությունն ամեն տարի մշակում և մասամբ էլ կարողանում է կյանքի կոչել տարբեր ծրագրեր, սակայն սայլը մեծ մասամբ տեղից չի շարժվում: Ինչո՞ւ: 

Որովհետև, ինչպես փաստում են փորձագետները, չեն լուծվում առաջնային ու խորքային խնդիրները: 

Օրինակ՝ տարիներ ի վեր բնապահպանները, հասարակական տարբեր գործիչներ ահազանգում են, որ Սևանա լճի հատակին մնացած բազմաթիվ շինությունների, ծառատեսակների մնացորդներ կան, բացի դա, երբ տարիներ առաջ լճի մակարդակը բարձրացել է, ջրի տակ են հայտնվել ափամերձ տարածքներում գտնվող շենք-շինությունները, ուստի առաջին անհրաժեշտություն է լճի հատակը մաքրել մետաղական կոնստրուկցիաներից, սակայն կառավարությունը հայտարարում է, որ սա բավական ծախսատար աշխատանք է, անհրաժեշտ է հավելյալ տեխնիկայի ձեռքբերում, ֆինանսական միջոցներ, իսկ ամիսներ առաջ էլ շրջանառության մեջ է դնում նախագիծ, որում նշվում է՝ կքանդվեն լճի ափամերձ տարածքների շինությունները: 

Այս պահանջը մշտապես եղել է, անգամ կարծիքներ կային, որ լճի մակարդակը դիտմամբ չէր բարձրացվում այդ շինությունների քանդումը կանխելու նպատակով, բայց արդյո՞ք սա հրատապ լուծում պահանջող խնդիրներից է: 

Երկրորդ կարևորագույն խնդիրը լճի էկոհամակարգի վերականգնումն է, որն, իհարկե, մեկ-երկու տարում չի հասել նման վիճակի: Բնապահպանները դեռ ամիսներ առաջ անհանգստություն էին հայտնել, որ թույլատրվելու է լճից սիգի որս կատարել: 

Գիտական հանրույթը բազմիցս նշել է՝ լճում ձկնապաշարը քիչ է, պետք է շատանա, իսկ հիմա նման որոշմամբ այդ խնդրի լուծումը բավականին կդանդաղի, եթե չասենք՝ մոտակա տասը տարին ընդհանրապես լուծում չի ստանա: 

Ձկնապաշարները ջրի էկոլոգիայի մի մասն են, ուղիղ կապ կա ջրի էկոլոգիայի և լճի ծաղկման հետ, ուստի ձկնորսության նկատմամբ պետք է համակարգված մոտեցում լինի, մինչդեռ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այն, մեծ հաշվով, հնարավոր չի լինելու վերահսկել:

Հաջորդ կարևորագույն խնդիրը ջրառն է: Չնայած կառավարությունը որոշել է սահմանափակել ջրառի ծավալները մինչև 170 մլն խմ, ամեն դեպքում, ըստ փորձագետների, պետք է առհասարակ գոնե մի քանի տարով արգելվեր ջրառը՝ լճի էկոհամակարգը չվնասելու և վերականգնելու համար:

Սրանք խնդիրներից մի քանիսն են: Շրջակա միջավայրի նախարարությունն էլ իր հերթին նախատեսում է իրականացնել երեք առաջնահերթ միջոցառում՝ առնվազն մեկ խոշոր, ափամերձ համայնքի կենցաղային կեղտաջրերի մաքրման կենսաբանական կայանի ստեղծում, գետերի հուների մաքրում և Սոթքի լքված հանքի ռեկուլտիվացում: 

Փոխնախարարը նշել էր, որ, ամենայն հավանականությամբ, այս ծրագրերը կմեկնարկեն սեպտեմբերից: Մինչդեռ ակնհայտ է, որ խնդիրներն շտապ լուծում են պահանջում, ուստի առնվազն տարօրինակ է ահազանգ հնչեցնել լիճը կորցնելու մասին և այսքան դանդաղել համապատասխան գործողություններ իրականացնելու հարցում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms